Հայաստանի հարկային համակարգը․ Ընդհանուր ուղեցույց բիզնեսների համար

Հայաստանի հարկային համակարգը․ Ընդհանուր ուղեցույց բիզնեսների համար

Մտածո՞ւմ եք Հայաստանում բիզնես սկսել։ Դա խելացի քայլ է։ Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը, ռազմավարական դիրքը և բիզնեսին աջակցող միջավայրը այն դարձնում են գրավիչ ձեռնարկատերերի և ներդրողների համար։ Սակայն մինչ գործի անցնելը, կա մի կարևոր բան, որը յուրաքանչյուր բիզնես պետք է լավ հասկանա․ Հայաստանի հարկային համակարգը։

Հարկերի ուսումնասիրությունը գուցե ամենահետաքրքիր թեման չի, բայց դրանք հասկանալը Հայաստանի բիզնես հնարավորությունները ամբողջովին բացելու բանալին է։

Այս ուղեցույցում մենք մանրամասն կուսումնասիրենք Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը՝ ներառյալ ընհանուր ու հատուկ հարկման համակարգերը և այն, թե ինչպես կարող է Պրոֆինը պարզեցնել Ձեր ճանապարհը հարկային հաշվառման մեջ։

ՀՀ-ում գործող կազմակերպաիրավական ձևերը

Հայաստանի հարկային համակարգը կառուցված է թափանցիկ և բիզնեսին աջակցող կերպով՝ դարձնելով այն գրավիչ միջավայր թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար։ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությունը կարելի է ծավալել հետևյալ կազմակերպաիրավական ձևերով՝

  • Իրավաբանական անձ – Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ամենատարածված ձևը իրավաբանական անձն է։
  • Անհատ ձեռնարկատեր (ԱՁ) – Հարմար է փոքր ձեռնարկատերերի համար, սեփականատերը պատասխանատվություն է կրում ամբողջ գույքով։
  • Ֆիզիկական անձ – ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն կարելի է ծավալել որպես ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու շրջանակներում։

Շահութահարկի դրույքաչափը Հայաստանում

Հայաստանում իրավաբանական անձանց համար շահութահարկի դրույքաչափը 18% է (ԱՁ դեպքում՝ 23%)՝ թե՛ ռեզիդենտ, թե՛ այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ, որոնք Հայաստանում ունեն մշտական հաստատություն։ 

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք չունեն մշտական հաստատություն ՀՀ-ում, հարկման դրույքաչափը կարող է լինել 5%, 10% կամ 20%՝ կախված եկամտի տեսակից, ինչը ապահովում է ճկունություն և խրախուսում տնտեսական տարբեր գործունեություններ։

Հիմանական հարկային համակարգերը

Հայաստանի հարկային համակարգը առաջարկում է տարբեր հարկային ռեժիմներ, որոնք համապատասխանեցված են տարբեր բիզնես կարիքներին։ Դրանցից հիմնական երկուսը հետևյալն են․

Շրջանառության հարկի համակարգ

Հարմար է փոքր և միջին բիզնեսների համար (բացառությամբ բանկերի, խաղատների և որոշ այլ ոլորտների)։ 2025 թվականից շրջանառության հարկի դրույքաչափերը կազմում են 1.5%-10%՝ կախված բիզնեսի գործունեության տեսակից։

Այս ռեժիմը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։

ԱԱՀ + Շահութահարկի հարկման համակարգ

Այս համակարգի դեպքում՝

  • Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) 20% է, արտահանման համար ԱԱՀ-ն 0% է,
  • Շահութահարկը 18%-23% է՝ առանց տարեկան իրացման շրջանառության սահմանափակման։

Այս ռեժիմը հատկապես հարմար է խոշոր ընկերությունների համար, որոնք գերազանցում են շրջանառության հարկի շեմը։

Անհատական հարկեր՝ աշխատակիցների և շահաբաժինների համար

Հայաստանի հարկային համակարգը կառուցված է այնպես, որ ապահովի ֆինանսական կայունություն թե՛ աշխատակիցների, թե՛ ներդրողների համար։

Եկամտային հարկ

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտները հարկվում են եկամտային հարկով և դրույքաչափը 20% է։

Օրինակ՝ եթե աշխատակիցը ստանում է 500,000 դրամ աշխատավարձ, ապա նա կվճարի 100,000 դրամ Եկամտային հարկ և կստանա 400,000 դրամ մաքուր աշխատավարձ (եթե կիրառելի չեն այլ հարկեր կամ պարտադիր վճարներ)։ 

Սոցիալական վճարներ

Բացի Եկամտյաին հարկից, աշխատակիցները կատարում են նաև սոցիալական վճարներ 5%-10% դրույքաչափերով՝ առավելագույնը 87,500 դրամ ամսական։

Օրինակ՝, եթե աշխատակիցը ստանում է 600,000 դրամ, ապա նրա սոցիալական վճարը կլինի 87,500 դրամ։

Դրոշմանիշային վճարներ

Կախված աշխատավարձի չափից, աշխատակիցները կատարում են 1,500 – 15,000 դրամ ամսական դրոշմանիշային վճար։

Վճարված շահաբաժինների եկամտային հարկ

Շահաբաժիններից եկամտյաին հարկը գանձվում է 5% դրույքաչափով։

Օրինակ՝ եթե ընկերությունը բաժնետերերին վճարում է 1,000,000 դրամ շահաբաժին, բաժնետերը կստանան 950,000 դրամ։

Անհատ ձեռնարկատերերի հարկեր

ԱՁ-ների համար Հայաստանի հարկային համակարգը նախատեսել է նույն մոտեցումները ինչ իրավաբանական անձանց համար, սակայն կան նաև ԱՁ ունենալու մասով հարկեր։

ԱՁ-ն՝ հատուկ հարկման համակարգում

ԱՁ-ները կարող են գործունեություն ծավալել շրջանառության հարկի հարկման համակարգում ու վճարել ֆիքսված ամսական վճարներ՝

  • Շահութահարկ՝ 5,000 դրամ
  • Սոցիալական հարկ՝ 5,000 դրամ
  • Դրոշմանիշային վճար՝ 1,500 – 10,000 դրամ

Օտարերկրացի ԱՁ-ների հարկումը

Օտարերկրյա (ոչ ՀՀ քաղաքացի) ֆիզիկական անձինք, որոնք ցանկանում են Հայաստանում աշխատել որպես ԱՁ, պետք է հաշվավեն որպես ԱՁ, որպեսզի օգտվեն տեղական հարկային համակարգերից։

Պրոֆին ՍՊԸ՝ Ձեր վստահելի գործընկերը

Հայաստանի հարկային համակարգի բոլոր նրբությունները հասկանալը կարող է բարդ լինել, բայց հենց այստեղ է, որ Պրոֆին Քընսալիթնգը կարող է օգնել Ձեզ։

Ինչո՞ւ ընտրել Պրոֆին Քընսալթինգ

  • Մենք ունենք ՀՀ-ում գործող հարկման համակարգերի խորը գիտելիքներ,
  • Օգնում ենք տեղական կամ օտարերկրյա ներդրողներին գործարկել և իրականացնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում,
  • Տրամադրում ենք հասկանալի և կիրառելի հարկային խորհրդատվություն՝ տրամադրելով օպտիմալ կառավարման լուծումներ։

Եկեք սկսենք

Հայաստանի հարկային համակարգը ճիշտ հասկանալը կարևոր է Ձեր բիզնեսի հաջողության համար։ Պրոֆինը պատրաստ է աջակցել Ձեզ այս ճանապարհին՝ առաջարկելով փորձագիտական խորհրդատվություն, հեշտացված գրանցման գործընթացներ և ֆինանսական կառավարում։

Profin Consulting – Ձեր վստահելի գործընկերը Հայաստանում։ 💼🚀

Բովանդակություն

© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից