Հայաստանում աշխատանքային օրենսդրության կիրառությունը ապահովում է աշխատանքային իրավունքի հիմնարար սկզբունքների կիրառությունը։ Աշխատանքային իրավունքը կարգավորում է աշխատողների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, ապահովում է աշխատողների իրավունքները և դրանց իրացման պաշտպանությունը և կարգը։ Աշխատանքային իրավունքի հիմնարար սկզբունքներ են՝
- Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք
- Յուրաքանչյուր ոք, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
- Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
Հայաստանում աշխատանքային իրավունքի նորմերը կարգավորվում են մի շարք միջազգային պայմանագրերով, աշխատանքային օրենսդրությամբ և այլ օրենսդրական ակտերով։
ՀՀ-ում գործող ընկերությունները պարտավոր են վարել կադրային հաշվառում օրենքով սահմանված կարգով: Կադրային հաշվառում ասելով մենք հասկանում ենք աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, արձակուրդի և այլ անհատական իրավական ակտերի կազմում և արխիվացում։
Պրոֆինում կադրային հաշվառման վարման պրոցեսում մենք իրականացնում ենք՝
- Ներքին կարգապահական կանոնների սահմանում և փաստաթղթավորում։ Ներքին կարգապահական կանոնները կարևոր կետեր են սահմանում թիմում աշխատանքի կազմակերպման և ընդհանուր մոտեցումների ներդրման մասով։ Պրոֆին Քընսալթինգը հենց այն ընկերությունն է, որ կարող է կազմել և քննարկել Ներքին կարգապահական կանոնները
- Աշխատանքային պայմանագրերի կազմում աշխատակցի՝ աշխատանքի ընդունման ժամանակ։ Աշխատանքային պայմանագրերում կարևոր է նշել օրենսդրորեն պարտադիր պայմանները, ինչպես նաև այլ պայմաններ՝ առաջնորդվելով գործատուի և աշխատակցի լավագույն շահերով։
- Ամենամյա արձակուրդի, Չվճարվող արձակուրդի մասով անհատական իրավական ակտերի կազմում։ Պրոֆինում մենք հետևում ենք նաև ամենամյա արձակուրդների պլանավորմանը և պարբերաբար իրականցնում ենք ամենամյա արձակուրդի օրերի մնացորդի հաշվարկ:
- Աշխատանքից ազատման և այլ իրավական ակտերի կազմում՝ ապահովելով փաստաթղթաշրջանառության ամբողջական պրոցեսը ժամանակին և սահմանված կարգով։