Հայաստանում Ֆինանսական հաշվառում իրականացվում է Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտների (IFRS) կիրառմամբ։ Ֆինասական հաշվետվությունների կազմման գլխավոր նպատակը կազմակերպության շահագրգիռ կողմերին կազմակերպության ֆինանսական արդյունքի և ֆինանսական վիճակի մասին արժանահավատ տեղակատվության տրամադրումն է։
Ֆինասական հաշվետնություններ ասելով, մենք հասկանում ենք հետևալ հաշվետվությունների ամբողջական փաթեթը՝
- Ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը (Balance sheet)
- Շահույթ կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը (P&L)
- Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը (Cash Flow Report)
- Սեփական կապիտալում փոխությունների մասին հաշվետվությունը (Statements of owner equity)
- Ծանոթագրությունները (footnotes) (ներառում են հաշվապահական քաղաքականության մասով ծանոթագրություններ)
Այս հաշվետվությունները տալիս են ամբողջական պատկեր կազմակերպության ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին՝ որոշումներ կայացնելու համար։
Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները պետք է պատրաստի անընդհատության սկբունքով և ներկայացնի առնվազն տարին մեկ անգամ:
Պրոֆինը, լիարժեք տիրապետելով միջազգային ստանդարտներին և արագ արձագանքելով օրենսդրական բոլոր փոփոխություններին, կապահովի ձեր կազմակերպության ճշգրիտ ֆինանսական հաշվառումը: Պրոֆինը, բացի վերը թվարկված հաշվետվությունների պատրաստումից, առաջարկում է նաև ֆինասական վերլուծություն՝ անհրաժեշտ վերլուծական ցուցանիշների հաշվարկմամբ, գծապատկերների ու դիագրամների ներկայացմամբ, որոնք ավելի են որոշակիացնում կազմակերպության որդեգրած զարգացման ուղու արդյունավետությունը: