ՀՀ հարկային համակարգը 2025 թվականին ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Նոր փոփոխությունները ազդում են թե՛ բիզնեսների, թե՛ ինքնազբաղված անձանց վրա, հատկապես՝ ՏՏ ոլորտում։
Ամենամեծ փոփոխությունը շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնակի բարձրացումն է։ Փոքր բիզնեսները, որոնք նախկինում վճարում էին ցածր հարկեր, այժմ բախվում են ավելի բարձր հարկերի։ Միաժամանակ փոխվել է շրջանառության հարկի հաշվարկի մեթոդը․ ընկերությունները կարող են նվազեցնել հարկը՝ ներառելով գործունեության հետ կապված ծախսերը։
Կառավարությունը նաև հատուկ արտոնություններ է սահմանել ՏՏ և գիտահետազոտական (R&D) ոլորտների համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ այն ընկերությունների համար, որոնք բավարարում են սահմանված պահանջներին։
Այս հոդվածում ներկայացվում են ՀՀ հարկային օրենսդրության 2025թ․ հիմնական փոփոխությունները՝ սկսած բարձրացված շրջանառության հարկից և դրա հաշվարկման նոր մեթոդից, մինչև ՏՏ ոլորտի արտոնությունները, ԱԱՀ-ի հաշվարկման նոր կանոնները և հաշվետվությունների նոր ժամկետները։ Քայլ առ քայլ կանդրադառնանք, թե ինչպես է գործում շրջանառության հարկը այժմ, ինչ պահանջներ ունի ընդհանուր հարկային համակարգը և ինչ ժամկետներ պետք է պահպանեն բիզնեսները։
Հարկային փոփոխությունների համառոտ նկարագիրը
2025 թվականի հարկային փոփոխությունները Հայաստանի հարկային համակարգում վերջին տարիների ամենախոշոր բարեփոխումներից են։ Դրանք ազդում են փոքր և միջին բիզնեսների, ինքնազբաղված անձանց ու ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների վրա։
- Շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացվել են բոլոր գործունեության տեսակների համար։ Հազարավոր ՓՄՁ-ներ, որոնք հարկվում էին ցածր դրույքաչափով, այժմ բախվում են ավելի բարձր հարկային բեռի։ Առևտրի, հանրային սննդի և արտադրության, ծառայությունների ոլորտներում շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։
- 1% շրջանառության հարկ բարձր տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար։ Նոր արտոնությունները հնարավորություն են տալիս ՏՏ և գիտահետազոտական ընկերություններին օգտվել 1% շրջանառության հարկից՝ եթե իրենց գործունեությունը ներառվում է ԲՏԱ նախարարության սահմանած գործունեության տեսակներում։
- Ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ. Ընկերություններին տրվել է հնարավորություն նվազեցնել հարկվող շրջանառությունը կատարված ծախսերի հաշվին։ Փոփոխություններ Հայաստանի հարկային համակարգում 2025 թվականին թույլ տվեցին շրջանառության հարկը նվազեցնել մինչև 1%, որը, սակայն շատ հազվադեպ է հանդիպում։
- Շրջանառության հարկ վճարող համարվելու սահմանափակումներ. Իրավաբանական ծառայություններ, հաշվապահական ծառայություններ, աուդիտ, խորհրդատվական և անշարժ գույքի ծառայություններ մատուցող ընկերությունները այլևս չեն կարող օգտվել շրջանառության հարկի համակարգից և 2025 հուլիսի մեկից հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններն այդ թվում պետք է գործեն ընհանուր հարկման համակարգում և հաշվարկեն ու վճարեն ԱԱՀ՝ օրենքով սահմանված կարգով։ Այս գործունեությունների ցանկում 2025 հունվարի մեկից հայտվել էին փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները։ Փոփոխություններ հարկային համակարգում 2025 սահմավեցին նաև փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից անհատույց ծառայությունների մատուցման կարգեր ու սահմանափակումներ։
- ՏՏ ոլորտի եկամտային հարկի վերադարձ. Փոփոխություններ հարկային համակարգում 2025 սահմանվել են նաև ՏՏ ոլորտում գործող ընկերություններում աշխատող միգրանտների և սկսնակ մասնագետների եկամտային հարկի 60% վերադարձ։ Այս վերադարձը իրենից ենթադրում է մի շարք կանոնների պահպանում՝
- Ընկերությունը պետք է ծավալի ՏՏ գործունեություն,
- Աշխատողները պետք է ունենան հստակ մասնագիտություններ։
- ԱԱՀ հաշվանցման սահմանափակումներ. Տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ ԱԱՀ հարկման համակարգում, որից հատկանշականն այն է, որ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ձեռքբերման ԱԱՀ չի կարող հաշվանցել, եթե այն ձեռք է բերվել ընկերությունում շահագործման նպատակով։ Այսինքն եթե ընկերությունը ոչ իրացման նպատակով ձեռք է բերել տրանսպորտային միջով, ապա դրա մասով դեբետային ԱԱՀ չի կարող նվազեցնել իր՝ վճարման ենթակա ԱԱՀ-ներից։ Այս հարկային կարգավորումը նոր չէ ու սա գործել է նաև նախկինում, սակայն ենթարկվել էր փոփոխության։ Նախկին օրենսդրական կարգավորումը մտել է ուժի մեջ։
- Ի՞նչ է կրիպտոակտիվը. ՀՀ հարկային օրենսգրքով վերջապես սահմանվել է, թե ինչ է կրիպտոակտիվը և դրա հարկման մեխանիզմները ու դրույքաչափերը։ Այս փոփոխությունները հաստատվել են Կրիպտոակտիվների մասին ՀՀ օրենքի ընդունմանը զուգահեռ։
- Անհուսալի դեբիտորական պարտքեր. Մինչև հարկային համակարգի փոփոխությունները անհուսալի դեբիտորական պարտքերը դուրս են գրվում, եթե դրանք չէին գերազանցում 100,000։ Այս փոփոխություններից հետո այդ շեմը վերանայվել է ու կազմում է 300,000:
Շրջանառության հարկ և ԱԱՀ – Ի՞նչ է փոխվել
- Շրջանառության հարկի համակարգը այլևս այնքան նպաստավոր չէ։ Եթե նախկինում այն համարվում էր ՓՄՁ-ների համար պարզեցված հարկման համակարգ, ապա այժմ բարձր դրույքաչափերը, ծախսերի նվազեցումները և հարկերի հաշվարկման նոր մեթոդները 2025 հարկային փոփոխություններ արդյունքում այն ավելի բարդ են դարձնում։
- Շահութահարկի արտոնություններ ՏՏ և R&D-ի համար 2025։ Փոփոխություններ Հայաստանի հարկային համակարգում 2025 սահմանվել է նոր արտոնություն՝ 200% աշխատավարձի ծախսագրում։ Այսինքն՝ ՏՏ և գիտահետազոտական գործունեություն ծավալող ընկերությունները կարող են հարկվող շահույթից հանել համապատասխան մասնագիտություն ունեցող աշխատակիցների աշխատավարձերի 200%։
- Ընտրությունը դարձել է ավելի բարդ. Շրջանառության հարկի համակարգում ծախսերի նվազեցումները ավելի ընլայնված դարձնելուց հետո հարկ վճարողի համար բարդ է դարձել հասկանալ՝ ո՞ր հարկման համակարգը ընտրել։ Հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները այժմ աշխատում են ԱԱՀ դաշտում և նրանց ծառայությունները առնվազն 20% թանկացել են ու ընկերությունների համար սա ևս բարձրացնում է ծախսերի բեռը։
Հաշվետվությունների և վճարումների նոր ժամկետներ
- Հայտարագրում 2025. Հարկային համակարգի 2025 փոփոխություններով սահմանվել են նաև ֆիզիկական անձանց հայտարարագրման նոր ժամկետներ, որոնք 2024 հաշվետու տարվա համար սահմանվել են 2025 նոյեմբերի մեկը: Այս փոփոխությունները տարածվում են նաև հայտարարգրման արդյունքում առաջացած հարկերի հաշվարկման ու վճարման վրա։
Ֆիզիկական անձանց տարեկան հայտարագրերի նոր ժամկետ է սահմանվել նաև 2025 հաշվետու տարվա հայտարագրերի համար։ Դրանք պետք է ներկայացվեն մինչև 2026 նոյեմբերի մեկը։
Կարգապահական փոփոխություններ և ստուգումներ
Հարկային համակարգի 2025 փոփոխություններ ներկայացրել են նոր հարկային էլեկտրոնային համակարգ, որը մեզ հնարավորություն է տալիս այսուհետ տեսնել հարկային պատրատավորությունները, վարչական ակտերը, ստուգումների վերաբերյալ ծանուցումները և ներկայացնել ստուգման մասով անհրաժեշտ փաստաթղթերը։
Կարևոր է, որ հարկային համակարգում և ստուգումների ծանուցման համակարգում ընկերությունը լրացնի էլեկտրոնային հասցե, որպեսզի դրանք բաց չթողեն։ Հարկ է նշել, որ թեմատիկ հարկային ստուգումների մասին այսուհետ նախապես չեն տեղեկացնում և հարկ վճարողը դրա մասին ծանուցվում է 3 օր առաջ։
Ինչո՞ւ է մասնագիտական խորհրդատվությունը կարևոր
Հարկային համակարգի 2025 փոփոխություններ ազդել են հարկային համակարգի ընտրության, հարկերի ճիշտ հաշվարկման վրա։ Շրջանառության հարկի բարձր դրույքաչափերը, ՏՏ ոլորտի արտոնությունները, ժամկետների փոփոխությունները և էլեկտրոնային եղանակով դիմումները ներկայացնելը բարդացրել են հարկ վճարողների կյանքը։
Պրոֆինը այստեղ է օգնելու ՓՄՁ-ներին ու ինքնազբաղված անձանց՝ ճիշտ ընտրելու հարկային համակարգը, ստեղծելու հարկային ռազմավարություն ու խուսափելու թանկարժեք սխալներից։ Պրոֆին Քընսալթինգի մասնագետները պարբերապաբար ուսումնասիրում են հարկային փոփոխությունները ու ներկայացնում են իրենց հաճախորդներին։ Մենք օգնում ենք օգտվել հարկային արտոնություններից. գտնում ենք դրանք, ուսումնասիրում ենք ու պատրաստում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ գործողությունները հարկային արտոնություններից օգտվելու համար։
ՏՏ ոլորտի արտոնությունները ստեղծել են նոր հնարավորություններ ու Պրոֆինում մենք մեր հաճախորդների համար պատրաստել ու ներկայացրել են հարկային արտոնություններից օգտելու դիմումները, վերադարձրել ենք աշխատակիցների եկամտային հարկի 60% ու ապահովել ենք պայմանագրերի համապատասխանությունը օրենքին։ Ահա թե ինչու է կարևոր մասնագիտական խորհրդատվությունը։
Գործողությունների պլան բիզնեսների և ինքնազբաղված անձանց համար
Պրոֆին Քընսալթինգը լինելով առաջատար հաշվապահական ու ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն՝ առանձնացրել է մի քանի կարևոր քայլ հարկային համակարգի փոփոխություններին ճիշտ արձագանքելու համար.
- Հարկման համակարգի ընտրությունը վստահեք մասնագետներին կամ, եթե անում եք ինքնուրույն՝ համոզվեք, որ հաշվի եք առնում հատուկ հարկման համակարգում առկա առանձնահատկությունները։ Կան բազմաթիվ գործունեության տեսակներ, որոնք չեն կարող աշխատել շրջանառության հարկի համակարգում։ Ահա թե, ո՞ր գործունեության տեսակները չեն կարող աշխատել շրջանառության հարկով.
- Հաշվապահական ծառայություններ
- Ֆինանսական ծառայություններ
- Իրավաբանական ծառայություններ
- Փաստաբանական ծառայություններ
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Համոզվեք՝ արդյո՞ք կարող եք օգտվել ՏՏ ոլորտի արտոնություններից, թե ոչ։ Սա կօգնի նաև կողմորոշվել հարկման համակարգի ընտրության հարցում։
- Հաշվապահական հաշվառում վարելը թողեք մասնագետներին կամ եթե որոշել եք ինքնուրույն վարել հաշվառումը, ապա պարբերաբար դիմեք հաշվապահի՝ Ձեզ ճիշտ խորհուրդներ տալու համար։
- Բաց մի թողեք պետության կողմից տրամադրվող արտոնությունները, քանի որ դրանք կօգնեն Ձեզ նվազեցնել հարկերը։