Երբ խոսքը գնում է աշխատողների ընդունմանը, ճիշտ պայմանագիր ունենալը չափազանց կարևոր է։ Աշխատողների հետ կնքվող պայմանագրերի տեսակները հասկանալը կարող է օգնել թե՛ գործատուներին, թե՛ աշխատողներին խուսափել վեճերից, ապահովել աշխատանքային օրենսդրության համապատասխանությունը և ի սկզբանե հաստատել աշխատանքային հարաբերություններ։
ՀՀ օրենսդրությունը նախատեսված է երկու կողմերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ սահմանելով հստակ դրույթներ աշխատանքային պայմանների, արտոնությունների և լուծարման գործընթացների վերաբերյալ։ Սակայն ոչ ճիշտ ձևակերպված պայմանագրերը, կամ ավելի վատ՝ պայմանագրի բացակայությունը, կարող են հանգեցնել իրավական խնդիրների, ֆինանսական ռիսկերի և թյուրըմբռնումների։
Հետևաբար, կարևոր է ծանոթանալ պայմանագրերի տեսակներին և ապահովել, որ դրանք իրավաբանորեն ճիշտ կազմված լինեն։ Անկախ նրանից դուք գործատու եք, ով ցանկանում է աշխատող ընդունել, թե աշխատող, ով ուսումնասիրում է իր պայմանագիրը, մասնագիտական խորհրդատվությունը կարող է վճռորոշ լինել ձեր իրավունքներն ու պարտականությունները պաշտպանելու գործում։
Այժմ կդիտարկենք Հայաստանում աշխատողների հետ կազմվող պայմանագրերի տեսակները և դրանց առանձնահատկությունները։
Հայաստանում աշխատանքային պայմանագրերը հիմնականում կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, որը սահմանում է երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային ժամերը, լուծարման ընթացակարգերը և այլ դրույթներ։ Իսկ Քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է կողմերի միջև ծառայությունների մատուցման դեպքերը (Քաղիրավական պայամանգրեր)։
Աշխատանքային հարաբերությունների վերահսկողությունը իրականացնում են մի քանի պետական մարմիններ, այդ թվում՝ Աշխատանքի տեսչական մարմինը, որը հետևում է աշխատանքային օրենսդրության պահպանմանը, ինչպես նաև դատարանները, որոնք լուծում են վեճերը, եթե աշխատանքային վեճեր են առաջանում։
Բոլոր աշխատանքային հարաբերությունները միատեսակ չեն։ Հայաստանում պայմանագրերի երկու հիմնական տեսակ կա.
Գործատուի և աշխատակցի պարտականությունները
Յուրաքանչյուր աշխատանքային պայմանագիր ենթադրում է պարտականություններ երկու կողմերի համար․
Հայաստանում աշխատակիցների հետ պայմանագրերի տեսակները հասկանալու համար կարևոր է տարբերակել աշխատանքային պայմանագրերն ու քաղաքացիաիրավական պայմանագրերը։ Չնայած երկուսն էլ կարգավորում են աշխատանքային հարաբերությունները, նրանց իրավական հետևանքները էապես տարբերվում են։
Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Աշխատանքային օրենսգրքով», ինչը նշանակում է, որ աշխատակիցները օգտվում են աշխատանքային իրավունքների նորմերով սահմանված իրավունքներից և կրում են այդ նորմերով սահմանված պատասխանատվություն։ Աշխատանքային պայմանագրերը կարգավորում են ոչ միայն աշխատանքի վերջնական արդյունքը, այլև դրա ընթացը՝ ներառյալ աշխատանքային ժամերի և հանգստի տևողուոթյունները, արտաժամերի ներգրավվման դեպքերը և վճարման կարգն ու ժամկետները, աշխատակցի և գործատուի պարտականությունները ու աշխատավայրում կանոնակարգերի սահմանումը, դրանց պահպանումն ու դրանց խախտման համար կիրառվող պատասխանատվության տեսակները:
Քաղաքացիաիրվական պայմանագրերը կարգավորվում են «Քաղաքացիական օրենսգրքով» և հիմնականում կիրառվում են ֆրիլանսերների, խորհրդատուների կամ նախագծային աշխատանքի համար։ Այս պայմանագրերը վերաբերում են բացառապես կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության վերջնական արդյունքին՝ առանց աշխատանքի կատարման գործընթացը վերահսկելու։ Դրանք չեն նախատեսում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներ և դրանց պահպանում, օրինակ՝ աշխատանքային ժամերի սահմանում, ամենամյա արձակուրդի կամ հիվանդության արձակուրդի տրամադրում ու վճարում։
Կարևոր է հստակ հասկանալ ֆիզիկական անձի հետ կքնվող պայմանագրի տեսակը՝ խուսափելու համար վարչական պատասխանատվությունից կամ այլ հետևանքներից։ Մի շարք գործոններ օգնում են որոշել՝ անձը համարվում է ինքնազբաղված անձ, թե իրականում աշխատող է՝
Ճիշտ որոշում կայացնելու համար մի շարք մեթոդներ են կիրառվում, օրինակ՝ Մեծ Բրիատանիյի օրենսդրությամբ COFIRM և FAST մեթոդները։ Տվյալ մեթոդների մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Հայաստանում անօրինական է, երբ գործատուն (պատվիրատուն) ֆիզիկական անձին ընդունում է աշխատանքի որպես ինքնազբաղված (Քաղաքացիաիրավական պայմանագրով), եթե փաստավի նա աշխատում է որպես աշխատակից՝ աշխատելով գործատուի գրասենյակում, հետևելով սահմանված աշխատանքային գրաֆիկին և ստանալով ժամավճար կամ ամսական աշխատավարձ։ Այս տեսակի պայմանագրի կիրառումն օգնում գործատուին խոսուփել «Աշխատանքային օրենսգրքով» իր վրա դրած պարտականություններից, ինչպիսիք են՝ Ամենամյա արձակուրդի տրամադրումը, Հիվանդության նպաստների հաշվարկումը ու վճարումը։
Սխալ դասակարգումը կարող է հանգեցնել իրավական հետևանքների, ներառյալ տուգանքներ և պատժամիջոցներ։
Հայաստանում աշխատանքի ընդունվելիս կամ ընդունելիս կարևոր է ընտրել ճիշտ աշխատանքային պայմանագիրը։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր կանոնները, առավելությունները և հնարավոր ռիսկեր։ Ահա առավել տարածված պայմանագրերի առանձնահատկությունները՝
Այս տեսակը ամենատարածվածն է, քանի որ չունի ֆիքսված ավարտի ամսաթիվ։ Այն ապահովում է երկարաժամկետ աշխատանքային երաշխիքներ և ներառում է հիմնական դրույթներ, ինչպիսիք են՝
Լուծարման Կանոններ
Հաճախակի վեճեր
Խորհուրդ Պրոֆինից
Պայմանագրում և ծանուցումներում պետք է սահմանավեն լուծարման պայմանները, ժամկետները ու կարգը՝ խուսափելու իրավական խնդիրներից կամ դատական վեճերից։
Այս պայմանագրերը կնքվում են որոշակի ժամանակահատվածով կամ կոնկրետ աշխատանքի ավարտի համար։
Ե՞րբ Կիրառել
✔️ Նախագծային (project-based) աշխատանքներ
✔️ Սեզոնային աշխատանքներ
✔️ Մայրության կամ հիվանդության արձակուրդի փոխարինման դեպքեր
Իրավական Սահմանափակումներ
Հաճախակի վեճեր
Խորհուրդ Պրոֆինից
Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքելու դեպքում հստակ ուսումնասիրեք դրանք իրականացնելու նախադրյալները ու կքնելու և լուծելու կարգը՝ դրանք անորոշ ժամկետով չհամարվելու համար։
Կես դրույքով պայմանագրերը նախատեսված են այն աշխատակիցների համար, ովքեր աշխատում են լրիվ դրույքի (Շաբաթական՝ 40 ժամ) համեմատ ավելի քիչ ժամեր, սակայն պահպանվում են աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքները։
Հաճախակի խնդիրներ
Խորհուրդ Պրոֆինից
Հետևեք, որ աշխատանքային պայմանագրում հստակ նշվեն աշխատավարձի հաշվարկման պայմանները և աշխատանքային ժամերը։
Այս պայմանագրերը կիրառվում են, երբ ընկերությանը անհրաժեշտ է լրացուցիչ աշխատուժ կոնկրետ, կարճաժամկետ պահանջների համար՝ օրինակ խոշոր նախագծի, միջոցառման կամ բացակա աշխատակցի փոխարինման նպատակով։
Այս պայմանագրերը լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության, տուրիզմի և մանրածախ առևտրի ոլորտներում՝ սեզոնային ծանրաբեռնվածության ժամանակ։
Տևողության Սահմանափակումներ
Աշխատակցի իրավունքները
Լուծարման Կանոններ
Խորհուրդ Պրոֆինից
Պայմանագրում հստակ սահմանեք, որ պայմանագիրը ժամանակավոր է՝ խուսափելու համար թյուրըմբռնումներից ու պահպանելու Ձեր իրավունքները։
Փորձնակի հետ կնքվող պայմանագրերը (ինտերնշիփները) հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին կամ առաջին անգամ աշխատանք փնտրողներին ձեռք բերել գործնական հմտություններ և փորձ իրական աշխատանքային միջավայրում։ Ի տարբերություն սովորական աշխատակիցների, ինտերնները աշխատանքի են ընդունվում ոչ միայն աշխատելու, այլև ուսուցման նպատակով։
Խորհուրդ Պրոֆինից
Փորձնակ ներգրավելուց հետևեք պայմանագրում պարտադիր նշման ենթակա կետերին ու աշխատակիցների քանակի հարաբերակցությանը փորձնակների քանակի հետ։
Ծառայությունների մատուցման պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որը կիրառվում է ոչ աշխատանքային հարաբերությունների դեպքում։ Այս պայմանագրի հիմնական նպատակը արդյունքը ֆիքսել է ու դրա համար վճարելը, այլ ոչ թե վճարելը համաձայն աշխատողի աշխատած ժամերի։
Սխալ դասակարգում – Ծառայությունների մատուցման պայմանագրերը հաճախ օգտագործում են փոխարինելու աշխատանքային պայմանագրին։
Խորհուրդ Պրոֆինից
Կարևոր է հստակ տարբերակել աշխատանքային հարաբերությունները քաղիրավական հարաբերություններից՝ խուսափելու համար իրավական հետևանքներից:
Փորձաշրջանը հնարավորություն է տալիս գործատուին գնահատել նոր աշխատակցի աշխատանքային որակները կամ աշխատակցին՝ ուսումնասիրելաշխատանքային միջավայրը և որոշում՝ արդյոք աշխատանքը համապատասխանում է իր ակնկալիքներին։
Կարևոր Նշում՝
Այն դեպքում, երբ գործատուն է սահմանել փորձաշրջան, ապա աշխատակիցը չի կարող ազատման մասին ծանուցել 3 օրվա ընթացքում, այլ պետք է պահպանի ծանուցման հիմնական ժամկետները։ Սակայն, երբ գործատուն է սահմանել փորձաշրջան, ապա գործատուն չի կարող ազատման մասին ծանուցել 3 օրվա ընթացքում։
Խորհուրդ Պրոֆինից
Հստակ նշեք փորձաշրջան սահմանողին և փորձաշրջանի ժամկետները ու երբ պայմանագիրը լուծարվում է փորձաշրջանի արդյունքներով, ապա պետք է պահպանվի փաստաթղթավորման կանոնները։
Հայաստանում աշխատակիցների հետ պայմանագրերի կնքման դեպքում կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող են դրանք լուծվել համաձայն ՀՀ օրենսդրության:
Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծարվել հետևյալ ձևերով՝
Խորհուրդ Պրոֆինից
Պահպանեք ծանուցման համար կիրառվող ժամկետները և հիմքերը աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։
Հայաստանում աշխատակիցների հետ պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում կարող են առաջանալ իրավական վեճեր, հատկապես եթե պայմանագրերի, հրամանների կամ ծանուցումների դրույթները հստակ չեն կամ պատշաճ չեն պահպանվում։
Խորհուրդ Պրոֆինից
Մինչ աշխատանքային պայմանագրի լուծարումը կամ էական փոփոխություններ մտցնելը պայմանագրում՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալը կօգնի խուսափել թանկարժեք վեճերից և ապահովել համապատասխանությունը Հայաստանի աշխատանքային օրենսդրությանը։
Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորում են աշխատանքային օրենսգրքով, սակայն հատուկ աշխատանքային պայմանագրի ձև չկա։ Չնայած դրան կան աշխատանքային պայմագրում պարտադիր ներառման ենթակա տվյալներ։
Խորհուրդ Պրոֆինից
Աշխատանքային պայմանագիրը կազմելիս կարևոր է խորհրդակցել իրավաբանի հետ, որպեսզի ապահովվի դրա համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրությանը և նվազեցվի ապագա վեճերի ռիսկը։
Խորհուրդ Պրոֆինից
Մինչև պայմանագրի վերջնական հաստատումը, խորհրդակցեք իրավաբանի հետ, որպեսզի այն համապատասխանի ՀՀ աշխատանքային օրենսդրությանը և օգնի կանխել հնարավոր ֆինանսական և իրավական ռիսկերը։
Կարո՞ղ է Փորձնակը պահանջել աշխատավարձ Հայաստանում։
Ոչ, եթե փորձնակը և գործատուն փոխադարձ համաձայնության են գալիս, ապա ինտեռնշիփը կարող է լինել անվճար։ Սակայն գործատուն կարող է որոշել վճարել փորձնակին։
Ի՞նչ կլինի, եթե որոշակի ժամկետով պայմանագիրը բազմիցս երկարաձգվի։
Եթե որոշակի ժամկետով պայմանագիրն անընդհատ երկարացվում է առանց հիմնավոր պատճառի, ապա այն կարող է օրենսդրորեն վերաորակվել որպես անորոշ ժամկետով պայմանագիր՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության։
Արդյո՞ք բանավոր աշխատանքային պայմանագրերը ուժ ունեն Հայաստանում։
Ոչ, աշխատանքային պայմանագրերը պետք է կազմվեն գրավոր, որպեսզի օրինական ուժ ունենան։ Բացառություն կարող են լինել կարճաժամկետ աշխատանքները (մինչև 30 օր), որոնց դեպքում բանավոր պայմանավորվածությունները կարող են լինել վավեր։
Որքա՞ն կարող է տևել փորձաշրջանը։
Սովորաբար՝ մինչև 3 ամիս, բայց որոշ դեպքերում այն կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս։ Որոշ բացակայությունները (օրինակ՝ անաշխատունակության արձակուրդ, անպատճառ բացակայություն) չեն հաշվարկվում փորձաշրջանի մեջ։
Հայաստանում աշխատողների հետ պայմանագրերի տեսակները հաճախ բարդ կարող են լինել, բայց Պրոֆին Քընսալթինգը այստեղ է՝ գործընթացը դարձնելու պարզ ու իրավական առումով համապատասխան։ Մեր մասնագետների թիմը հմուտ է «Աշխատանքային Օրենքներում» և կարող է օգնել թե՛ գործատուներին, թե՛ աշխատողներին խուսափել իրավական սխալներից։
Ինչու՞ ընտրել Պրոֆին Քընսալթինգը
Մեր փորձառու մասնագետները ապահովում են պայմանագրերի համապատասխանատությունը ՀՀ օրենսդրությանը և պատասխանատվություն են կրում դրանց մասով առաջացող վեճերի համար։
Իրավականորեն համապատասխան ու ճիշտ աշխատանքային պայմանագիր ունենալը միայն փաստաթղթաշրջանառության հարց չէ։ Դա ձեր իրավական դաշտում պաշտպանության հարցն է, թե՛ գործատու, թե՛ աշխատակից լինելու դեպքում։
Եթե դուք գործատու եք, ճիշտ պայմանագիր ունենալ նշանակում է ավելի քիչ գլխացավանք ապագայում։ Իսկ եթե աշխատակից եք, ձեր իրավունքներն իմանալը ապահովում է հանգստություն։
Ինչո՞ւ պետք է ռիսկի դիմել այսքան կարևոր հարցում։ Թող Պրոֆինը հոգա իրավական հարցերը, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ հաջող և անհոգ աշխատանքային հարաբերությունների ստեղծման վրա։
© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մշակված է Beebrand.Agency-ի կողմից