Հայաստանի հարկային համակարգը․ արտոնություններ, վերադարձներ և նպաստավոր պայմաններ

Հայաստանի հարկային համակարգը․ արտոնություններ, վերադարձներ և նպաստավոր պայմաններ

Եթե պատրաստվում եք բիզնես սկսել Հայաստանյան շուկայում, հարկային դաշտին ծանոթանալը առաջին կարևոր քայլերից է։ Հայաստանի նման զարգացող շուկաներում ճիշտ տեղեկատվությունը կարող է բերել մեծ առավելությունների։ Բարենպաստ գործնական միջավայրը, պարզեցված ընթացակարգերն ու հատուկ արտոնությունները այստեղ գործը հեշտացնում են թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ընկերությունների համար։ Առանձնապես շահեկան պայմաններ կան ստարտափների, փոքր ու միջին բիզնեսների, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար։

Այս հոդվածում կպարզաբանենք՝ ինչպիսին է Հայաստանի հարկային համակարգը, ինչ հարկեր են գործում, որոնք են ազատ տնտեսական գոտիները, և ինչ արտոնություններ են տրամադրվում ՏՏ ընկերություններին։ Եվ իհարկե, կտանք պրակտիկ խորհուրդներ՝ ճիշտ ու առանց ռիսկերի գործունեություն ծավալելու համար։

Հայաստանի հարկային համակարգի ընդհանուր բնութագիրը


Հայաստանի հարկային համակարգով հետաքրքրված մարդկանց համար հաճելի անակնկալ կա. այն բավական պարզ ու ընկալելի է։ Անկախ նրանից՝ դուք տեղացի ձեռնարկատեր եք, թե oտարերկացի ներդրող, այստեղի հարկային կանոնները շատ պարզ են։ Իսկ հարկային հաշվարկը՝ համեմատած բազմաթիվ այլ երկրների, այստեղ նույնպես շատ ավելի հեշտ է։

Պարզ և հստակ կառուցվածք

  • Իրավաբանական անձանց շահութահարկ՝ 18% հաստատուն դրույքաչափ,
  • ԱՁ շահութահարկ՝ 23% դրույքաչափ,
  • Եկամտային հարկ՝ 5-20% հաստատուն դրույքաչափ,
  • ԱԱՀ (Ավելացված արժեքի հարկ)՝ 0%-ից 20%, կախված բիզնեսի գործունեության տեսակից,
  • Հատուկ հարկման համակարգ՝ եթե Ձեր տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը, կարող եք օգտվել պարզեցված համակարգերից, որտեղ հարկերը կազմում են շահույթից միջինում 3.5%-ից 10%։

Ինչու՞ է Հայաստանը գրավիչ բիզնեսի և ներդրումների համար

📌 Թափանցիկ օրենքներ – Հարկային և գործարար կանոնակարգերը հստակ են ու հասկանալի՝ թե՛ հայաստանաբնակների, թե՛ օտարերկրացի ներդրողների համար։ Դրա շնորհիվ հարկային պլանավորումն ու օրինական գործունեությունը դառնում են շատ ավելի կանխատեսելի։

📌 Քիչ բյուրոկրատիա – Թղթաբանության հետ կռիվ տալու կարիք չկա։ Հայաստանում հարկային գործընթացները հնարավոր է կարգավորել առցանց՝ նվազագույն փաստաթղթերով։ Համեմատած տարածաշրջանի շատ այլ երկրների՝ հարկային ընթացակարգերն այստեղ բարդություն չեն ստեղծում։

Ինչ հարկային արտոնություններ ունի բիզնեսը Հայաստանում

Հայաստանի հարկային համակարգը ուղղված է բիզնեսի աճին ու զարգացմանը՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Բացի դրանից, կան ազատ տնտեսական գոտիներ (tax-free zones), որոնք Հայաստանը դարձնում են առավել գրավիչ ներդրումների համար

Հատուկհամակարգեր՝ ՓՄՁ-ների համար

  • Շրջանառության հարկի համակարգ․
    Փոքր և միջին բիզնեսները կարող են ընտրել շրջանառության հարկը՝ ԱԱՀ-ի կամ շահութահարկի փոխարեն։ Դրա դրույքաչափը, կախված բիզնեսի ոլորտից ու տարեկան եկամտից, կարող է հասնել մինչև 10%-ի։ Համակարգը պարզ է, և շատ դեպքերում՝ ֆինանսապես շահավետ։
  • Միկրոբիզնեսի արտոնություն․
    Եթե Ձեր կազմակերպության տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը և Դուք մատուցում եք հստակ գործունեության տեսակներ, կարող եք ամբողջությամբ ազատվել շահութահարկից, ԱԱՀ-ից ու նույնիսկ շրջանառության հարկից։ Այո, 0% հարկ։ Միայն պետք է վճարել աշխատողների եկամտային հարկըև մի քանի այլ փոքր պարտավորություններ։
  • Ազատ տնտեսական գոտիներ (Tax-Free Zones)․
    Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործարարները ազատված են շահութահարկից, ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և մաքսատուրքից։ Վճարվում է միայն Եկամտային հարկ։Սա հատկապես գրավիչ է նորարար ու արտերկրի վրա կենտրոնացած ընկերությունների համար։

Շահաբաժիններիցածր դրույքաչափ՝ 5% ռեզիդենտների և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար

5% շահաբաժնիհարկ․
Հայաստանում վճարվող շահաբաժինները, լինի ռեզիդենտների, թե ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, հարկվում են ընդամենը 5%-ով։ Սա խթանում է ներդրումները և շահույթի վերաբաշխումը երկրի ներսում։

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք․
Նրանց դեպքում դիվիդենտներից պահվող հարկի դրույքաչափը կախված է երկու երկների միջև կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերից, ուստի կարևոր է նախապես ճշտել Ձեր կոնկրետ դեպքի պայմանները։

Պարտատոմսեր՝հարկային առումով շահավետ ներդրում

Հայաստանում մինչև 2027 թվականի վերջ կորպորատիվ պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից։Այսինքն՝ թե՛ նոր, թե՛ գործող պարտատոմսերը կարող են ստեղծել պասիվ եկամուտը, որը ենթակա չէ հարկման։ Սա մեծ առավելություն է ներդրողների համար։ Բացի դրանից, պետական պարտատոմսերն էլ ենթակա չեն հարկման թե՛ ռեզիդենտների, թե՛ ոչ ռեզիդենտների համար՝ խթանելով կապիտալի շուկայի զարգացումը։

Հարկային Հաշվարկները Հայաստանում

Հայաստանում հարկային հայտարարագրեր և հաշվարկներ ներկայացնելը հարկային կարգապահության կարևոր մասն է։ Կարևոր է հստակ իմանալ՝ ո՞վ պետք է ներկայացնի, ե՞րբ, և ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե չներկայացվի։ Սա հնարավորություն կտա գործել առանց խախտումների ու ավելորդ տուգանքների։

Ո՞վ պետք է ներկայացնի հարկային հաշվարկ

Ֆիզիկական անձինք՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ․

  • Եթե ՀՀ ռեզիդենտ եք և եկամուտ եք ստացել արտերկրից կամ այլ աղբյուրներից, պարտավոր եք ներկայացնել եկամտային հարկի տարեկանհայտարարագիր։
  • Եթե ՀՀ ռեզիդենտ չեք, բայց եկամուտ եք ստացել Հայաստանից, դուք նույնպես պետք է ներկայացնեք եկամտային հարկի տարեկանհայտարարագիր։

Իրավաբանական անձինք․

  • Բոլոր ընկերությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել շահութահարկի և ԱԱՀ հարկային հաշվերկներ՝ըստ իրենց հաշվետու ժամանակաշրջանների։

Հարկային հաշվետվությունների ժամկետներ

Ֆիզիկական անձինք․

  • Տարեկան եկամտային հարկիհայտարարագիրը սովորաբար պետք է ներկայացնել հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը։
  • 2024 և 2025 հարկային տարվա համար վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։

Իրավաբանական անձինք․

  • ԱԱՀ, շրջանառության հարկ և շահութահարկի հայտարարագրերը ներկայացվում են ամսական կամ եռամսյակային կտրվածքով՝ կախված հարկային ռեժիմից։

Օրինակ՝ ԱԱՀ հարկային հաշվարկիվերջնաժամկետն է հաշվետու ամսվան հաջորդ ամսվա 20-ը, իսկ շահութահարկինը՝ ապրիլի 20 (նախորդ տարվա համար)։

Ուշ կամ սխալ ներկայացնելու հետևանքները

Հայտարարագրի կամ հարկային հաշվարկի ուշ ներկայացումը կամ սխալ տվյալներ տրամադրելը կարող է հանգեցնել տուգանքների, տույժերի, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ բիզնեսի գործունեության ժամանակավոր կասեցման։

Ժամանակին հաշվետվություն ներկայացնելը և փաստաթղթերը ճիշտ վարելը կարևոր է, որպեսզի պահպանեք լավ հարաբերություններ հարկային մարմինների հետ և խուսափեք տհաճություններից։

Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես խնայել և ավելի արդյունավետ կազմակերպել հաշվետվությունները, խորհուրդ ենք տալիս կարդալ Պրոֆինի «Tax Saving Tips» հոդվածը։ Այն հարմար և գործնական ուղեցույց է՝ համակարգը առավել արդյունավետ օգտագործելու համար։

Եկամտային հարկիհայտարարագրեր և արտոնություններ ՏՏ ընկերությունների համար

Կառավարությունը վերջին տարիներին ներդրել է մի շարք կարևոր հարկային արտոնություններ՝ խթանելու ՏՏ ոլորտի զարգացումը։ Եթե դուք ղեկավարում եք ՏՏ ընկերություն, այս արտոնությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ձեր շահույթի վրա՝ հատկապես եկամտային հարկի տարեկանհայտարարագիր ներկայացնելիս։

Ովքե՞ր կարող են օգտվել

  • Հայաստանում գրանցված այն ընկերությունները, որոնք զբաղվում են ՏՏ կամ հետազոտական և զարգացման (R&D) գործունեությամբ։
  • Դրանք ներառում են ծրագրային ապահովման մշակմամբ, արհեստական բանականությամբ, բլոքչեյնով և համանման գործունեությամբ զբաղվող ընկերությունները։
  • Արտոնություններից օգտվելու համար Ձեր եկամտի առնվազն 90%-ը պետք է ստացվի կառավարության կողմից հաստատված բարձր տեխնոլոգիական գործունեությունից։

Ինչպե՞ս դիմել ՏՏ հարկային արտոնությանը

  • Դիմումները ներկայացվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
  • Գործընթացն ունի հստակ ժամկետներ և գնահատման փուլեր, որպեսզի արտոնություններին հասնելն անցնի արագ և կանխատեսելի։

Գլխավոր հարկային արտոնությունները

  • Համապատասխան գործունեություն իրականացնող ՏՏ ընկերությունները վճարում են ընդամենը 1% շրջանառության հարկ՝ սովորական դրույքաչափերի փոխարենը։
  • Ընկերությունները կարող են ՏՏ ոլորտի մասնագետների աշխատավարձերի 200%-ը հանել հարկվող շահույթից ու նվազեցնել շահութահարկը։։
  • Գործատուները կարող են հետ ստանալ աշխատավարձի եկամտահարկի 60%-ը՝ նոր աշխատակիցների և ՏՏ ոլորտում միգրանտ մասնագետների դեպքում։

Այս արտոնությունները ներդրվել են 2025 թվականից և հանդիսանում են Հայաստանի ՏՏ հարկային քաղաքականության հիմնական բաղադրիչ՝ խթանելու նորարարությունը և ներգրավելու ոլորտի լավագույն մասնագետներին։

ԱԱՀ-ի 0% դրույքաչափի առավելությունները Հայաստանում

Բիզնեսի համար ամենամեծ արտոնություններից մեկը արտահանման վրա գործող 0% ԱԱՀ-ն է։ Սա Հայաստանը դարձնում է շատ հարմար վայր այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են միջազգային շուկաների վրա։

Արտահանման վրա հիմնված բիզնեսներ

  • Հայաստանից դուրս արտահանվող ապրանքներն ու ծառայությունները հարկվում են 0% ԱԱՀ-ով (0%)։ 
  • Զրոյական դրույքաչափից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ արտահանումը հաստատող փաստաթղթեր։
  • Եթե դուք ներմուծում եք ապրանքներ և վճարում ներմուծման ԱԱՀ, ապա այն ապրանքները արտահանելու դեպքում կարող եք ստանալ այդ ԱԱՀ-ի գումարը մեկ ամսվա ընթացքում։

Հարկերից ազատված ռեժիմ որոշ ազատ տնտեսական գոտիներում

  • Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում (FEZ) գործող բիզնեսները ստանում են ԱԱՀ-ի ու Շահութահարկի լրացուցիչ արտոնություններ։
  • Այս հարկային արտոնյալ ռեժիմը հաճախ կիրառվում է ՏՏ ծառայությունների, արտադրության և Գիտական հետազոտությունների և Փորձարարական մշակումների աշխատանքների (R&D) ոլորտներում։
  • Այդ պատճառով էլ ազատ տնտեսական գոտիները հատկապես գրավիչ են բարձր տեխնոլոգիական և արտահանման վրա հիմնված ընկերությունների համար։

Ազատ տնտեսական գոտիները Հայաստանում

Որո՞նք են հարկերից ազատ (ազատ տնտեսական) գոտիները

Դրանք հատուկ տարածքներ են, որտեղ գործող ընկերությունները օգտվում են ԱԱՀ ու Շահութահարկից , մաքսային տուրքերի և գույքահարկի զրոյական դրույքաչափերից կամ լրիվ ազատվում են այդ մասով հարկերի վճարման պարտավորություններից։
Այս գոտիները նախատեսված են օտարերկրյա ներդրումներ ներգրավելու և խթանելու բարձր տեխնոլոգիական, արտադրական և Գիտական հետազոտությունների և Փորձարարական մշակումների աշխատանքների (R&D) ոլորտները։

Որտե՞ղ են գտնվում այս գոտիները

  • Alliance ազատ տնտեսական գոտի – կենտրոնացած է էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և ճշգրիտ սարքավորումների արտադրության վրա։
  • Meridian ազատ տնտեսական գոտի – մասնագիտացած է ոսկերչության, ժամագործության, դիզայնի և Գիտական հետազոտությունների ու Փորձարարական մշակումների աշխատանքների մեջ։

Ինչպես գրանցել բիզնես ազատ տնտեսական գոտում

  • Գրանցումը կատարվում է տվյալ գոտու վարչակազմի միջոցով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ։
  • Անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն բիզնես պլան, որը ցույց է տալիս ձեր արտահանման ներուժը և համապատասխանում է տվյալ գոտու ոլորտային ուղղվածությանը։
  • Գործընթացը ներառում է գնահատում կառավարության հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ հաստատում ստանալուց հետո ստորագրվում է պայմանագիր գոտու օպերատորի հետ։

Ինչու՞ ընտրել մեզ հարկային հաշվետվությունների համար

Հայաստանում հարկային համակարգը կարող է պարզ թվալ, սակայն արտոնություններից լիարժեք օգտվելու և սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է լավ հասկանալ տեղի օրենքներն ու կարգավորումները։ Անկախ նրանից՝ փոքր բիզնեսի սեփականատե՞ր եք, միջազգային ընկերության հիմնադի՞ր, թե՞ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, փորձառու խորհրդատվությունը կարող է վճռորոշ լինել՝ ձեր հարկային հաշվարկները ճիշտ և ժամանակին ներկայացնելու հարցում։

Այստեղ է, որ Profin.am-ը գալիս է օգնության։ Մենք խորապես տիրապետում ենք Հայաստանի հարկային օրենսդրությանը և տրամադրում ենք անհատականացված աջակցություն՝ օգնելու ճիշտ ընտրել հարկային ռեժիմը և ապահովել հաշվետվությունների ճշգրտությունը։ Մեր համալիր ծառայությունները ընդգրկում են ամեն ինչ՝ սկսած ընկերության գրանցումից և հարկային հաշվարկի ներկայացումից մինչև ֆինանսական աուդիտի աջակցություն և շարունակական խորհրդատվություն։ Մենք հուսալի գործընկեր ենք ցանկացած չափի բիզնեսի համար։

Եզրակացություն

Հայաստանում բիզնես վարելիս հարկային համակարգը և՛ պարզ է, և՛ նպատակային խթաններով լի։ Ցածր շահութահարկը, թափանցիկ կանոնակարգերը և հատուկ արտոնությունները հիմնական ոլորտների համար՝ հատկապես տեխնոլոգիաների և արտահանման, դարձնում են երկիրը գրավիչ ստարտափների, ՓՄՁ-ների և օտարերկրացի ներդրողների համար։

ՏՏ ընկերությունների հարկային արտոնությունների համակարգով, ազատ տնտեսական գոտիներով կամ բիզնես վարելու ընդհանուր պարզությամբ համակարգը կառուցված է այնպես, որ խթանի աճն ու նորարարությունը։ Իսկ ճիշտ խորհրդատվության դեպքում դուք կարող եք բացահայտել ձեր բիզնեսի համար առավել մեծ հնարավորություններ։

Բովանդակություն

© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից