Գործուղումները թվում են շատ պարզ՝ ամրագրում ես թռիչքը, մասնակցում մի քանի հանդիպման և վերադառնում ես։ Բայց երբ գործի են դրվում հարկային օրենքները, փոխհատուցման կարգավորումենրը և փաստաթղթավորման պահանջները, ամեն ինչ արագ վերածվում է պարզ հարցի՝ «Ճի՞շտ արեցի»։ Եթե նախատեսում եք աշխատանքային գործուղում Հայաստանում՝ լինի դա տեղական ընկերություն, որը աշխատակից է ուղարկում արտերկիր, թե օտարերկրյա թիմ, որը ժամանում է Հայաստան, կարևոր է իմանալ կանոնները մինչև օդանավ նստելը։
Այս ուղեցույցը պարզաբանում է, թե ինչն է իրականում համարվում գործուղում, ինչպես են հարկվում գործուղման ծախսերը և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ ամեն ինչ օրինական և ճիշտ վարելու համար։
Անկախ նրանից՝ ուզում եք իմանալ՝ օրապահիկները հարկու՞մ են, թե ոչ, կամ ինչպե՞ս վճարել գործուղումից առաջացող հարկերը Հայաստանում, մենք կօգնենք Ձեզ խուսափել սխալներից
Ի՞նչ է գործուղումը
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է։ Սա նշանակում է, որ աշխատողը գործատուի կողմից ուղարկվում է իր աշխատանքային պարտականությունները կատարելու այլ վայրում՝ բացի իր սովորական գրասենյակից, և այդ տեղափոխումը չի համարվում մշտական։ Գործուղումն անհրաժեշտ է ձևակերպել գործատուի կողմից պաշտոնապես՝ համապատասխան հրամանով, որտեղ հստակ նշված կլինեն գործուղման նպատակը, տևողությունը և այն։ Գործուղման ընթացքում աշխատողը պահպանում է իր պաշտոնը և ստանում է իր սովորական աշխատավարձը։
Ի՞նչը գործուղում չէ
Չնայած գործուղման մասով առկա օրենսդարական սահմանմանը, կան դեպքեր երբ “գործուղումը” ՀՀ օրենսդրության տեսանկյունից գործուղում չի դիտարկվում։ Օրինակ՝
- Տեղափոխման աշխատանքներ իրականացնողների տեղափոխությունները. Այն դեպքում, երբ աշխատակիցը կատարում է էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, ապա այդիպիսի տեղափոխությունները չեն համարվում գործուղումներ։
- Դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ.
Այն դեպքում, երբ աշխատակիցը կատարում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև 6 ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղատնտեսական և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնագիտական պեղումները, գիտական արշավները, ու երբ դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս, ապա այդիպիսի տեղափոխությունները չեն համարվում գործուղումներ։
Ինչպե՞ս են հարկվում գործուղման ծախսերը Հայաստանում
Եթե գործուղման եք մեկնում Հայաստանում, ահա կարճ և պարզ բացատրություն այն մասին, թե որ ծախսերն են հարկվում, ինչպես ու ինչ դրույքաչափով։
Ծախսերի տեսկաները – Օրապահիկ, Գիշերավարձ, Տրանսպորտային և թարգմանչական ծախսեր
Ամենահաճախ հանդիպող ու փոխհատուցվող գործուղման ծախսերը:
- Օրապահիկ – Սա փոխհատուցում է աշխատակցին սննդի համար, որի մասով փաստաթղթային հիմանվորումներ պետք չեն, իսկ առավելագույն չհարվող չափերը սահմանվում են օրենքով։ ՀՀ տարածքում գործուղումների դեպքում օրապահիկի չհարկվող առավելագույն չափը սահմանվում է ՀՀ Հարկային Օրենսգրքով, իսկ արտասահմանյան գործուղումներինը սահմանվում է ՀՀ Կառավարության որոշմամբ։
- Տրանսպորտային ծախսեր – Գործուղման ընթացքում իրականացված տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում։
- Գիշերավարձ – Գործուղման ժամանակ կացության հետ կապված ծախսերը փոխհատուցուվում են փաստաթղթերի առկայության դեպքում, իսկ դրանց բացակայության դեպքում կարող է փոխհատուցվել Օրենքով սահմանված նվազագույն չափի 60%: Կարևոր է ուշադիր լինել, որ գործուղման հրամանում չսահմանվի փաստացի կատարված ծախսերի փոխհատուցոմ։ Այս դեպքում Դուք ստիպված կլինեք վճարել ամբողջ գիշերավարձը, որը կարող է առաջացնել եկամտային հարկ։
- Այլ Ծախսեր: Գործուղման հետ կապված հեռախոսային, փոստի, կապի, թարգմանության և այլ ծախսեր փոահտուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում միայն։
Ո՞ր մասն է հարկվող, որը ոչ՝
- Չհարկվող: Եթե գործուղման ծախսերը, որոնց համար փաստաթղթերը ապահովելը պարտադիր է, ապա դրանք ներկայացնելու դեպքում այդ ծախսեր չեն հարկվի
- Հարկվող: Եթե գործուղման ծախսերը, որոնց մասով կատարվում է փոխհատուցում, բայց առկա չեն փաստաթղթեր, ապա այդպիսի փոխհատուցումները հարկվում են եկամտյաին հարկով։
Արդյո՞ք օրապահիկը հարկվում է
- Սահմանաչափերի շրջանակներում. Եթե օրապահիկի ծախսերը ՀՀ Օրենդրությամբ սահմանված չափերի սահմաններում են, ապա, անկախ փաստաթղթեր լինելու պայմանից, օրապահիկը հարկվող չէ,
- Սահմանաչափերից դուրս: ՀՀ Օրենդրությամբ սահմանված չափերից դուրս փոխհատուցումները հարկվում են եկամտային հարկով։
Միջազգային ու տեղական գործուղումների հիմնական տարբերությունները
- Տեղական Գործուղումներ: Ստանդարտ օրապահիկի չափ է սահմանված ու բոլոր ծախսերը ՀՀ-ում են ու արտահայտված են ՀՀ դրամով,
- Միջազգային գործուղումներ: Օրապահիկի ու գիշերավարձի փոխհատուցման չափերը յուրաքանչյուր երկրի համար տարբեր են ու արտահայտված են արտարժույթով։ Կան նաև վիզայի տրամադրման, կապի ու նմանատիպ այլ ծախսեր, որոնք փոխհատուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում։
- Փաստաթղթավորում: Տեղական գործուղումների դեպքում պետք է ունենալ գործուղման թերթիկ, որը դիմացի կողմը, ուր որ գործուղվում է աշխատակիցը, պետք է հաստատի։ Միջազգային գործուղումների դեպքում նման պահանջ սահմանված չէ։
Օրինակներ, թե ինչպե՞ս են հարկվում գործուղման ծախսերը
Տեղական գործուղում – Երևան – Մարզեր
Եթե Երևանից մեկնում եք Հայաստանի այլ մարզեր, ձեր օրապահիկի գումարը և հյուրանոցային ծախսերը սովորաբար փոխհատուցվում են գործատուի կողմից և համարվում են հարկերից ազատված, պայմանով, որ ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ գործուղման հրաման, հաշվետվությու և ծախսերի կտրոններ։ Ինչպես նշեցինք, բացառություն է կազմում օրապահիկը, որի համար կտրոններ անհրաժեշտ չեն ու հստակ սահմանաչափ է առկա ու եթե փոխհատուցվի ավելին քան դա է, ավել մասի համար գործատուն պետք է վճարի եկամտային հարկ ու հարկի 20% դրույքաչափով։
Միջազգային գործուղումներ – Վրաստան, ՌԴ, Եվրամիության երկրներ
Արտասահմանյան գործուղումների դեպքում առկա են որոշակի նրբություններ. Այստեղ գործ ունենք այլ պետության փաստաթղթերի, կտրոնների ու արտարժույթի հետ. Օրապահիկի ծախսերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս փոխհատուվում են առաց փաստթղթերի առկայության. Այս դեպքում օրապահիկի չափերը ամեն երկրի համար տարբեր է ու սահմանվում է՝ հիմք ընդունելով Միացյալ ազգերի կազմակերպության պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար հրապարակված նորմատիվը։
Ի՞նչ փաստաթղթավորում է պետք վարել գործուղման դեպքում
Եթե գործուղումը ՀՀ-ում է, ապա փաստաթղփաշրջանառությունը ավելի պարզ է, բայց կան նրբություններ: Ահա անհրաժեշտ փաստաթղթերը ու դրանց նշանակությունը՝
Ներքին իրավական ակտ (գործուղման հրաման)
- Սա պարտադիր է: Առանց գործուղման հրամանի աշխատակիցը չի կարող մեկնել գործուղման։ Հրամանում նշվում են գործուման օրերը, վայրը ու նպատակը։
- Գործուղման հրամանն է որ հիմնավորում է դրա գծող ծախսերը ու նպատակը։
Գործուղման հաշվետվություն ու ծախսերի փոխհատուցում
- Յուրաքանչյուր գործուղումից հետո աշխատակիցը ներկայացնում է հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ ու դրան կցում այդ ծախսերի կտրոնները։
- Աշխատակցի հաշվետվության հիման վրա կազմվում է գործուղման հաշվետվուոթյուն։ Սա արդեն գործատուի պարտականությունն է։
- Կարևոր է պահպանել հաշվետվության ներկայացման ու ծախսերի փոխհատուցման ժամկետները։
Հարկային հաշիվներ ու կտրոններ
- Յուրաքանչյուր ծախս, բացի գործուղման ծախսերից, փոխհատուցվում է կտրոնների առկայության դեպքում,
- Արտասահմանյան գործուղումների դեպքում առանց որևէ կտրոնի կարող է փոխհատուցվել նաև գիշերավարձի 60%,
- Արտարժույթով սահմանված ծախսերը փոխարկվում են դրամի ու փոխհատուցվում են դրամով՝ հաշվետվության ներկայացման օրվան նախորդող ԿԲ փոխարժեքով:
Այլ փաստաթղթեր
- Այն դեպքերում, երբ գործանում է կատարում որոշ գնումներ (Օդանավի տոմս, Հյուրանով), ապա այդ ծախսերի փաստաթղթերը աշխատակցին անհրաժեշտ չէ։ Դրա համար նա փոխհատուցում չի ստանալու։
Գործուղումը հարկային հաշվարկներում
Գործուղման ծախսերի հաշվառումը հաշվապահությունում
- Յուրաքանչյուր գործուղում ենթակա է հաշվառման հաշվապահական ծրագրում, լինի դա ՀԾ հաշվապահ թե Zoho Books,
- Կարևոր է ուշադիր լինել արտարժույթի փոխարժեքներին ու գործուղման փոխհատուցման ժամկենտերին։
Ի՞նչն է ստուգվում հարկային ստուգման ժամանակ
- Հարկային ստուգումների ժամանակ տեսուչները ստուգում են գործուղման հրամանի, հաշվետվության ու ծախսերի կտրոնների առկայությունը,
- Ստուգվում է նաև հավելյալ հարկերի առաջացումը կամ գործուղման ծախսերի՝ շահութահարկից նվազեցման չափերը.
Ի՞նչ հարկեր կարող են առաջանալ գործուղման ժամանակ
- Եկամտային հարկ – Այն դեպքում երբ, գործուղման փոխհատուցվող գումարները գերազանցում են սահմանաչափերը, ապա դրանց գերզանցող մասերը հարկվում են 20% եկամտային հարկով։
- Շահութահարկ – Հարկային շահույթի հաշվարկմանը մասնակցում են, դե իհարկե, ծախսերը։ Այստեղ գործ ունենք 2 խնդրի հետ՝
- Գործուղման ծախսերը, բացի օրապահիկից, պետք է փաստաթղթերով հիմնավորվեն,
- Գործուղման ծախսերը չեն կարող ավել լինել տարեկան եկամտի 5%-ից (ՀՀ-ից դուրս գործուղումների մասով)։
- Ոչ ռեզիդետի շահութահարկ – Այս հարկը շատ բարդ է կանխատեսել ու տեսնել, բայց կարևոր է սրա մասին իմանալ։ Եթե Դուք, ենթադրենք, օդանավի տոմսը գնում եք արտասահմանյան ընկերությունից (WIZZ Air, Ryan Air), ապա նրանց ստացված եկամտից դուք պետք է վճարեք հարկ 5% չափով։
Գործատուի պարտականությունները գործուղման ժամանակ
Աշխատանքային օրենսգրքի պահանջներ
- Գործատուն պետք է հստակ սահմանի գործուղման նպատակը, դրա մասով ծախսերի փոխհատուցման կարգը, չափը ու ժամկետները,
- Գործատուն պետք է ապահովի աշխատողի օրապահիկի ծախսերը ու մնացած ծախսերը փոխհատուցի փաստսաթղթերի առկայության դեպքում։
Աշխատողի երաշխիքները գործուղման ընթացքում
- Գործատուն պարտավոր է ապահովել անվանգություն գործուղման ընթացքում, որը ներառում է ապահովագրություն աշխատողի համար ու հասանելիություն առաջնային բուժօգնության պարագաներին։
Աշխատանքային ժամերի ու արտաժամերի հաշվառում
- Գործուղման ժամանակ աշխատակիցը կարող է աշխատել ավելին, քան աշխատանքային ժամերն են,
- Արտաժամյա աշխատանքը պետք է վճարվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
Հաճախակի հանդիպող սխալներ հարկերի հաշվարկներում
Երբ հարցը հասնում է գործուղման ծախսերը փոխհատուցման ու դրանցից հարկերի հաշվարկմանը ու վճարման, շատերը բախվում են տարատեսակ հարցերի։ Ահա դրանցից մի քանիսը.
- “Օրապահիկը միշտ հարկվող է”
Սա սխալ մոտեցում է։ Օրապահիկը համարվում է չհարկվող նույնիսկ այն դեպքում, երբ առկա չեն դրանց մասով փաստաթղթեր։ Կարևոր է առաջնորդնվել ու պահպանել օրենքով սահմանված օրապահիկի չափերը։ - “Գործուղման ծախսերը հարկվում են, եթե գործուղումն արտերկիր է”
Նորից սխալ է. Գործուղման ծախսերը հարկվում են, եթե փոխհատուցվում է այն ծախսերը, որոնց համար չկան փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այդ ծախսերը։ - “Ես չեմ կարող օգտագործել ընկերության բիզնես քարտը իմ անձնական գնումների համար”
Սա ընհանուր առմամբ ճիշտ է։ Ընկերության տրամադրած բիզնես քարտը պետք է օգտագործել միայն ընկերության կարիքների համար, իսկ եթե պատահաբար օգտագործել եք նաև անձնական գնումների համար, ապա պարտավոր եք վերադարձնել այդ գումարները:
Գործուղման ծախսերի հաշվառման լավագույն փորձը
Եթե Դուք հետևեք մի քանի պարզ ու փորձված կանոնների, Դուք կխուսափեք գործուղման ծախսեր հաշվառման սթրեսային պրոցեսից։ Ահա մի քանի խորհուրդ.
Միշտ ունեցեք կատարված ծախսերի փաստաթղթերը
Յուրաքանչյուր ծախս տրանսպորտի, կացության կամ թարգմանության վրա պետք է փաստաթղթավորել, պահել ու հետագայում կցել գործուղման հաշվետությանը այդ ծախսերի կտրոններն ու ինվոյսները։ Հայաստանում գործուղման ծախսերը ընկերության ծախսերում ներառվելու համար պարտադիր պայման է փաստաթղթերի ու գործուղման հաշվետվության առկայությունը։
Խորհրդակցեք հարկային մասնագետի հետ մինչ գործուղման մեկնելը
Վստահ չեք, արդյո՞ք 10 օրով արտերկրում սեմինարի մասնակցելը գործուղում է թե ոչ: Ահա թե որտեղ է պետք գալիս բանիմաց հարկային խորհրդատուն։ Նախքան գործուղման մեկնելը խորհրդակցել հարկային մասնագետի հետ կօգնի զերծ մնալ հարկային սխալների ու տուգանքներից։
Մեր թիմը, Պրոֆին Քընսալթինգը, փորձառու հաշվապահական ծառայություններ մատուցով թիմ, կարող է օգնել գործուղման ծախսերը պլանավորելիս, հաշվարկել օրապահիկի ծախսերը և օգնել հասկանալ՝ որ ծախսերն են պետք փաստաթղթավորել, ինչպես ու ինչ ժամկետներում:
Խորհրդատվություն
Գործուղում մեկնելը շատ հաճելի ու պատասխանատու քայլ է, բայց դրա հետևում թասքնված են ֆինանսական ու հարկային խնդիրների բախվելու ռիսկեր. Որպեսզի զերծ մնաք այդ խնդիրներից, անհրաժեշտ է ունենալ ծախսերի փաստաթղթերը, ճիշտ հաշվարկել այդ ծախսերը ՀՀ դրամով ու ժամանակին ներկայացնել գործուղման հաշվետվությունը։
Գործուղման ճիշտ պլանավորումը նշանակում է ժամանակին ու ճիշտ հաշվարկել ծախսեր ու խուսափել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջները խախտելուց. Էական չէ գործուղումը ՀՀ տարածքում է թե արտերկրում՝ Դուք գործ ունեք օրենսդրական նույն կարգավորումների ու ֆինանսական նույն մոտեցումների հետ։
Իսկ երբ խնդիրները անլուծելի են, դիմեք մասնագետի. Պրոֆինը օգնելու Ձեզ հաշվարկել ու ճիշտ փաստաթղթավորել գործուղման ծախսերը՝ զերծ մնալու համար հարկային ու ֆինանսական խնդիրներից։