Ամենամյա վճարովի արձակուրդ․ Տեսակներ, կարգավորում և իրավական սահմանափակումներ

Ամենամյա վճարովի արձակուրդ․ Տեսակներ, կարգավորում և իրավական սահմանափակումներ

Հայաստանում շատ աշխատողներ այսօր էլ արձակուրդի համար դիմելիս ,որն իրենց օրինական իրավունքն է, անհարմար են զգում։ Բայց իրականում՝ համաձայն Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի, ամենամյա վճարովի արձակուրդները Հայաստանում աշխատողի իրավունքն են, ոչ թե լրացուցիչ բոնուս։

Եթե ունես սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, ապա ամեն տարի իրավունք ունես վերցնելու առնվազն 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ՝ առանց որևէ լրացուցիչ պայմանների։ Իսկ որոշ ոլորտներում կամ բարդ աշխատանքներում այդ օրերի քանակը կարող է նույնիսկ ավելի շատ լինել։ Բացի այդ, գործատուն չի կարող անժամկետ հետաձգել քո արձակուրդը․ ըստ օրենքի՝ այն պետք է օգտագործվի 18 ամսվա ընթացքում։

Այս հոդվածում մանրամասն ներկայացնում ենք՝ ինչ է սահմանում օրենքը Հայաստանում ամենամյա վճարովի արձակուրդների վերաբերյալ, ինչպես է ճիշտ ներկայացվում արձակուրդի հայտը, և ինչպես պետք է գործատուն արձանագրի ու կազմակերպի արձակուրդների կառավարումը՝ օրենսդրությանը համապատասխան։

Ո՞րն է համարվում արձակուրդ՝ Հայաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն

Հայաստանում «արձակուրդ» հասկացությունը Աշխատանքային օրենսգրքում նշանակում է աշխատողի` աշխատանքից դուրս, վճարովի հանգստի ժամանակաշրջան։ Այն տարբերվում է հիվանդության պատճառով տրվող արձակուրդից կամ չհամաձայնեցված բացակայությունից։ Վճարովի արձակուրդի ընթացքում աշխատողը կարող է լիարժեք հանգստանալ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր աշխատավարձն ու աշխատանքային կարգավիճակը։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հիմնական իրավական փաստաթուղթն է, որը սահմանում և կարգավորում է արձակուրդների տրամադրումը։ Ըստ օրենքի՝ անկախ աշխատանքի տեսակից կամ գրաֆիկից, բոլոր աշխատողներն ամեն տարի իրավունք ունեն ամենամյա վճարովի արձակուրդի։ Օրինակ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողները օրացույցային տարում ունեն առնվազն 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդի իրավունք, իսկ վեցօրյա աշխատանքյաին գրաֆիկով աշխատողների համար այդ թիվը կազմում է 24 աշխատանքային օր։ Սա մոտավորապես հավասար է 4 օրացուցային շաբաթվա՝ ներառյալ հանգստյան օրերը։

Աշխատանքային Օրենսգիրքը տարբերակում է նաև վճարովի արձակուրդների մի քանի տեսակներ՝

Արձակուրդների տեսակները Հայաստանում

Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է մի քանի տեսակի արձակուրդ՝ աշխատողների իրավունքներն իրացնելուհամար․

  • Ամենամյա վճարովի արձակուրդներ Հայաստանում․ Ինչպես նշեցինք՝ աշխատողը օրացույցային տարում  ունինվազագույնը 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդի իրավունք (6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում՝ 24 օր)։ Այս արձակուրդը կուտակվում է աշխատանքային տարվա ընթացքում օրական հաշվարկով: :
  • Չվճարվող արձակուրդ․ Աշխատողը կարող է խնդրել չվճարվող արձակուրդ՝ անձնական պատճառներով, որըպահանջում է գործատուի համաձայնությունը։ Օրենքով սահմանվում է, որ տարվա ընթացքում աշխատողին կարող է տրամադրվել մինչև 60 օրացույցային օր չվճարվող արձակուրդ, եթե երկու կողմերն էլ համաձայն են և պատճառը դիտվում է որպես ընդունելի (օրինակ՝ ընտանեկան կամ անձնական հանգամանքներ)։
  • Մայրության նպաստ և հայրության արձակուրդ․ Մայրության նպաստը Հայաստանում տրվում է 140-ից մինչև 180 օր՝ կախված ծննդաբերության բարդությունից, Որը ամբողջությամբ վճարվում է պետության կողմից։ Հայրերը ունեն 5 աշխատանքային օր վճարովի արձակուրդի իրավունք։ Բացի դա ծնողները ունենք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի իրավունք։
  • Ուսումնական արձակուրդ․ Աշխատողները կարող են ստանալ վճարովի կամ չվճարվող ուսումնական արձակուրդ՝ քննությունների կամ ուսումնառության նպատակով, որը նույնպես համաձայնեցվում է գործատուի հետ։ Սա ևս կարգավորվում է Հայաստանի աշխատանքային օրենսգրքով։
  • Հիվանդության պատճառով արձակուրդ․ Հիվանդության պատճառով տրվող արձակուրդը համարվում է որպես վճարվող հիվանդության նպաստ, վճարվում է ամսական աշխատավարձի 80% (այլ դեպքում ավելի քիչ) չափով պետության և գործատուի միջոցների հաշվին։ 

Ի՞նչպես դիմել վճարովի արձակուրդի համար

Գործընթացը և կանոնները

Հայաստանում վճարովի արձակուրդը պետք է նախապես պլանավորել։ Չես կարող դիմել դրանց համար երբ ցանկանում ես։ Հայաստանում ամենամյա վճարովի արձակուրդների վերաբերյալ գործընթացը պահանջում է, որ աշխատողը և գործատուն նախապես պլանավորեն աշխատակցի ամենամյա արձակուրդը։ Սահմանված ժամկետներին մոտենալուն պես աշխատողը պարտավոր է դիմում ներկայացնել գործատուին։Դիմում ներկայացնելուց հետո գործատուն հաստատում է արձակուրդի օրերը։ Չնայած այս դեպքում գործատուն իրավունք չունի մերժելու վճարովի արձակուրդի դիմում, բայց որոշ դեպքերում կարող է հետաձգել այն՝ ըստ աշխատանի անհրաժեշտության։ Բացի այդ, հնարավոր է արձակուրդը բաժանել հատվածների, բայց գոնե մեկ հատվածը աշխատանքային տարում պետք է լինի անընդմեջ 10 աշխատանքային օր կամ ավելի, որպեսզի ապահովվի աշխատաքային օրենսգրքի պահանջները

Չօգտագործված կամ հետաձգված արձակուրդ

Ամենամյա վճարովի արձակուրդները Հայաստանում կարող են փոխանցվել հաջորդ տարիներ, եթե չեն օգտագործվում օրացույցային տարում, սակայն պարտադիր պետք է օգտագործվեն 3 տարվա ընթացքում։ Կարևոր է իմանալ, որ չօգտագործված արձակուրդի օրերը չեն կարող փոխարինվել դրամական փոխհատուցմամբ, բացի աշխատողի՝ աշխատանքից ազատման ժամանակ որպես փոխհատուցում վճարվող վերջնահաշվարկից։։

Վերջերս ընդունված մի փոփոխությամբ սահմանում է, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի օգտվել իր վճարովի ամենամյա արձակուրդից, գործատուն իրավասու է ինքնուրույն ուղարկել նրան արձակուրդ։ Աշխատողի Իրավունքներն ու Պարտականությունները

Ի՞նչ պետք է իմանա աշխատողը

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բոլոր աշխատողները իրավունք ունեն ամենամյա վճարովի արձակուրդի՝ անկախ նրանից, թե որքան զբաղված է աշխատանքային միջավայրը։ Սա նշանակում է, որ գործատուն չի կարող մերժել արձակուրդը՝ հղում անելով ծանրաբեռնվածությանը (եթե նախապես պլանավորվել է երկուստեք)։ Եթե նման պլանավորում չկա, ապա թե՛ աշխատողը, թե՛ գործատուն կարող են չհամաձայնվել առաջարկված օրերի հետ։

Աշխատողները պարտավոր են հետևել Հայաստանում արձակուրդի տրամադրման գործընթացին՝ ժամանակին դիմում ներկայացնելով և արձակուրդից հետո վերադառնալով աշխատանքի՝ համաձայնեցված ժամկետում։ 

Կարևոր է նշել, որ աշխատողը չի կարող պատժվել կամ բացասական հետևանքների բախվել իր օրինական արձակուրդից օգտվելու համար։ Աշխատողի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում երաշխավորում է, որ ամենամյա վճարովի արձակուրդն առավելություն չէ, այլ՝ հիմնային իրավունք։

Նույնիսկ եթե աշխատողը ցանկանա, չի կարող հրաժարվել իր այս իրավունքից կամ խնդրել արձակուրդի օրերի փոխարեն դրամական փոխհատուցում՝ բացառությամբ աշխատանքային հարաբերությունների ավարտի։ Սա ապահովում է, որ արձակուրդը իրականում օգտագործվի հանգստի համար, այլ ոչ թե փոխարինվի գումարով։

Այս իրավունքներն ու պարտականությունները հստակ ամրագրված են Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում՝ ստեղծելով արդար ու հավասարակշռված գործառույթներ աշխատավայրում։

Ի՞նչ իրավունքներ ունի գործատուն

Հայաստանում գործատուներն իրավունք ունեն պլանավորելու արձակուրդների գրաֆիկը և որոշ դեպքերում կարող են առաջարկել աշխատողին հետաձգել վճարովի արձակուրդը՝ ըստ անհրաժեշտության։ Գործատուն պարտավոր է, ժամանակին վճարել արձակուրդայինի գումարները և ապահովել, որ արձակուրդների տրամադրման գործընթացում խտրականություն չլինեն։

Առաջացած արտակարգ անհրաժեշտության դեպքում գործատուն կարող է աշխատողին առաջարկել վերադառնալ աշխատանքի արձակուրդի ընթացքում, սակայն միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Եթե աշխատողը արձակուրդի ժամանակ հիվանդանում է, ապա այդ ժամանակահատվածը չի համարվում արձակուրդ և արձակուրդը հետաձգվում է։

Որպեսզի գործատուները կարողանան ճիշտ կատարել իրենց պարտականությունները և լիարժեք համապատասխանեն Հայաստանի աշխատանքային օրենսգրքին և HR քաղաքականություններին Հայաստանում, կարևոր է ունենալ մասնագիտական աջակցություն։  Պրոֆին հաշվապահական ընկերությունն առաջարկում է իրավական HR աուդիտ և խորհրդատվական ծառայություններ, որոնք օգնում են կազմակերպություններին ճիշտ կառավարել արձակուրդային քաղաքականությունը, խուսափել իրավական ռիսկերից և պահպանել հարթ ու կանոնավոր HR գործառույթներ։

Պրոֆինի աջակցությամբ գործատուները կարող են վստահորեն իրականացնել իրենց պարտականությունները՝ միաժամանակ հարգելով աշխատողի իրավունքները և պահպանելով Հայաստանի աշխատանքային օրենսդրության պահանջները։

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինի գումարը Հայաստանում (և ինչո՞ւ է այն երբեմն շփոթեցնող)

Հայաստանում արձակուրդայինի գումարը չի հաշվարկվում ամսական աշխատավարձը պարզապես բաժանելով «աշխատանքային օրերի»։ Այն հաշվվում է աշխատողի միջին ամսական աշխատավարձի հիման վրա, և հաշվարկի մեթոդը տարբեր է՝ կախված արձակուրդի տեսակից (ամենամյա, երկարացված, մայրության ու հիվանդության նպաստ և այլն)։

Ամենամյա և երկարացված արձակուրդների դեպքում՝

  • Միջին աշխատավարձը հաշվարկվում է նախորդ 12 ամսվա աշխտավարձի հիման վրա։
  • Առաջին աշխատած ամիսը և այն ամիսները, երբ աշխատողը արձակուրդում է եղել կամ ստացել է պետական նպաստ (օրինակ՝ հիվանդության կամ մայրության արձակուրդի ժամանակ), հաշվի չեն առնվում։
  • Այնուհետև այդ ամիսների ընթացքում ստացած ընդհանուր աշխատավարձը բաժանվում է իրականում աշխատած ամիսների թվի վրա՝ ստանալու համար միջին ամսական աշխատավարձ։
  • Եթե աշխատում ես հնգօրյա գրաֆիկով, ապա միջին ամսականը բաժանվում է 21-ի, եթե վեցօրյա՝ 25-ի, և ստացված օրավարձը բազմապատկվում է արձակուրդային օրերի թվով։

Սա երբեմն կարող է շփոթեցնող թվալ։ Օրինակ՝

Դու ամեն ամիս ստանում ես 200,000 դրամ և քո միջին ամսական աշխատավարձը կազմում է ևս 200,000 դրամ։ 2025թ․ սեպտեմբերին վերցնում ես 10 օր արձակուրդ, իսկ սեպտեմբերը ունի 22 աշխատանքային օր։
Հաշվարկը կլինի այսպես՝

  • Արձակուրդային վճար՝ 200,000 / 21 * 10 ≈ 95,238 դրամ
  • Մնացած աշխատավարձ՝ 200,000 / 22 * 12 ≈ 109,090 դրամ
  • Ընդամենը՝ ≈ 204,328 դրամ

Այսինքն՝ կարող ես ստանալ մի փոքր ավելի շատ կամ քիչ, քան սովորաբար։ Դա նորմալ է և կախված է ամսվա աշխատանքային օրերի քանակից։

Մայրության ու հիվանդության արձակուրդների դեպքում՝

Հաշվարկի ձևը մի փոքր այլ է․

  • Ընդամենը հաշվվում է նախորդ 12 ամիսների աշխատավարձը՝ անկախ նրանից՝ բոլոր ամիսներին աշխատել ես, թե ոչ։ Այս հաշվարկում կարող են ներառվել նաև այլ գործատուների մոտ աշխատած աշխատավարձերը։
  • Այնուհետև ամբողջ գումարը բաժանվում է 12 ամսվա վրա՝ ստանալու միջին ամսականը։
  • Հետո միջին ամսականը բաժանվում է 30.4-ի (օրացուցային ամսվա միջին տևողությունը), ստանալու համար օրական միջինը։
  • Այդ օրական թիվը բազմապատկվում է օրերի քանակով՝ օրինակ՝ մայրության նպաստի դեպքում 140 օր։

Օրինակ՝
Ենթադրենք վերջին 12 ամսվա ընդհանուր եկամուտդ եղել է 1,200,000 դրամ։

  • Մայրության նպաստ՝ 1,200,000 / 12 / 30.4 * 140 ≈ 460,526 դրամ

Այսպիսով, միջին աշխատավարձի հաշվարկը ամբողջությամբ կախված է արձակուրդի տեսակից։ Ահա թե ինչու արձակուրդ վերցնելիս կամ նպաստ ստանալիս աշխատավարձդ կարող է մի փոքր տարբերվել սովորականից։

Հաճախ թույլ տրվող սխալներ և իրավական ռիսկեր

Ի՞նչ խախտումներից է պետք զգուշանալ

Հայաստանում և՛ գործատուները, և՛ աշխատողները պետք է տեղյակ լինեն այն հիմնական սխալներից, որոնք կարող են հանգեցնել իրավական խնդիրների՝ համաձայն Հայաստանի Աշխատանքային օրենսդրության․

  • Արձակուրդայինի ուշ վճարում․ Գործատուն պարտավոր է արձակուրդային գումարը վճարել արձակուրդը սկսելուց առնվազն երեք օր առաջ։
  • Անօրինական կերպով արձակուրդից հրաժարում․ Աշխատողները ունեն օրինական իրավունք ամենամյա վճարովի արձակուրդի, և գործատուն չի կարող այն մերժել կամ անսահման հետաձգել առանց բավարար պատճառի։
  • Աշխատողին արձակուրդի ընթացքում աշխատելու պարտադրանք․ Վճարովի արձակուրդի ընթացքում աշխատողը պետք է լիարժեք հանգստանա։ Նրան աշխատանքի կանչելը կամ ճնշում գործադրելը արձակուրդի ընթացքում խախտում է աշխատողի իրավունքները։
  • Արձակուրդների ոչ պատշաճ գրանցում․ Արձակուրդի դիմումները, հաստատումները և վճարումները պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվեն՝ HR քաղաքականություններին համապատասխան և ապագա վեճերից խուսափելու համար։

Այս կանոնների անտեսումը կարող է հանգեցնել իրավական հետևանքների և վնասել աշխատող-գործատու հարաբերությունների վստահությունը։ Տեղեկացված լինելը աշխատողի իրավունքներին և HR քաղաքականություններին օգնում է խուսափել խախտումներից և ապահովել արձակուրդների հստակ ու կազմակերպված կառավարում։

Վերջնական մի քանի միտք․ ճանաչիր քո իրավունքները, պլանավորիր խելամիտ

Պետք է հստակ իմանալ՝ ամենամյա վճարովի արձակուրդները Հայաստանում աշխատավայրի բոնուս չեն։ Դրանք օրինական իրավունք են, որը պաշտպանված է Հայաստանի աշխատանքային օրենսդրությամբ, և դրանց նպատակը պարզ է․ մարդիկ պետք է հանգստանան, վերականգնվեն ու վերադառնան աշխատանքի՝ նոր էներգիայով, ոչ թե հոգնածությամբ։

Աշխատողների համար սա նշանակում է՝ արձակուրդ վերցնելիս կարիք չկա մեղավորություն զգալու։ Գործատուների համար էլ՝ այս իրավունքները ճանաչելը պարզապես օրենքի պահանջ չէ, դա նաև խելացի գործարար մոտեցում է։ Երբ արձակուրդային քաղաքականությունը հստակ է, արդար և ճիշտ կազմակերպված, բոլոր կողմերը շահում են։ Ավելի քիչ շփոթմունք, ավելի քիչ վեճեր և՝ առողջ աշխատանքային մթնոլորտ։

Իսկ եթե որևէ հարց առաջանում է՝ քաղաքականությունը հստակ չէ, կամ ինչ-որ մեկը վստահ չէ, թե ինչ է թույլատրելի, ապա իրավաբանի կամ HR մասնագետի արագ խորհրդատվությունը կարող է փրկել և՛ ժամանակ, և՛ նյարդեր։

➡️ Պրոֆին հաշվապահական ընկերությունը օգնում է և՛ գործատուներին, և՛ աշխատողներին ճիշտ կողմնորոշվել աշխատանքային օրենսդրության մեջ՝ ապահովելով, որ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքները պատշաճ կերպով կիրառվեն և հարգվեն։

Բովանդակություն

© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից