ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը դյուրին է Պրոֆինի հետ
Ովքե՞ր են հանձնում տարեկանեկամուտների ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Պետական ծառայողներ
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները
1 մլրդ+եկամուտ ունեցած ընկերության սեփականատերեր
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
Ընկերության սեփականատերեր
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
Փոխառություն ստացածներ
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՈՒՂԻՆ
ՊՐՈՖԻՆԻ ՀԵՏ
Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է` Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
Տարբերակ առաջին`
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Լրացուցիչ տեղեկատվության համար նույնականացման քարտով և բջջային հեռախոսով կարող եք այցելել Ձեր նախընտրած բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
Տարբերակ երկրորդ`
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝
ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվում է ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար), որը հանդիսանում է նրա նույնականացման կոդը: Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառվում են իրենց բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում։
ՀՎՀՀ կարելի է ստանալ հետևյալ հնարավոր տարբերակներից որևէ մեկով․
1) Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, ՀՎՀՀ կարող են ստանալ մուտք գործելով https://file-online.taxservice.am կայք («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ») կամ https://self-portal.taxservice.am կայք («Ֆիզիակական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»)։
2) Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձևով դիմում ներկայացնել՝ ՀՎՀՀ ստանալու համար։ Այդ նպատակով ֆիզիկական անձը հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է՝ ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի հաստատված դիմումը և անձնագրի կամ նույնականացման քարտի և ՀԾՀ-ի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները։ Անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև այցելելով հարկ վճարողների սպասարկման վարչություն։
Քննարկման ընթացքում մեր մասնագետը մատչելի ձևով ներկայացնում է տարեկան հայտարարագրի կառուցվածքը, այնուհետև անցնում բոլոր տողերի վրայով, որպեսզի բացահայտենք, թե որ հոդվածներին վերաբերվող եկամուտներ ունեք, որոնք անհրաժեշտ է հայտարարագրել։
Բացի այդ, մասնագետը կներկայացնի, թե որ ծախսերի համար կարող եք պետությունից փոխհատուցում ստանալ և դրա համար ինչ է անհրաժեշտ։
Միաժամանակ մասնագետը կներկայացնի, թե ինչպես բացահայտել բոլոր գործարքները և ինչպես ճշտել դրանց չափը։
Համակարգում արդեն իսկ կա լրացված որոշակի տեղեկատվություն, որի ճշտությունը նույնպես պետք է ստուգել և հաստատել մեր մասնագետի աջակցությամբ։
Քննարկման ավարտին և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումից հետո, մեր մասնագետը՝ համաձայն սահմանված կարգի, լրացնում է համապատասխան հայատարարագիրը, և ներկայացնում է Ձեզ վերջնական հաստատման համար: Հաստատումը ստանալուց հետո մենք այն հանձնում ենք հարկային մարմիններ և միաժամանակ տեղեկացնում Ձեզ, եթե ունեք վճարման ենթակա հարկային պարտավորություն կամ պետությունից վերադարձի (սոցիալական ծախսի փոխհատուցման) ենթակա գումար։
Ո՞ր դեպքում պետք է հարկ վճարել
Վճարման ենթակա հարկային պարտավորությունը կարող է առաջանալ, եթե դուք տարվա ընթացքում վարձակալության եք հանձնել ֆիզիկական անձի բնակարան կամ այլ գույք, ստացել եք տոկոսային եկամուտ ֆիզ. անձանցից, ստացել արտասահմանյան ընկերությունից աշխատավարձ կամ այլ եկամուտ, ինչպես նաև ոչ հարկային գործակալից ստացված այլ եկամուտներ։
Ո՞ր դեպքում եք դուք իրավունք ձեռքբերում փոխհատուցում ստանալ
Եթե տարվա ընթացքում ունեցել եք առողջության ապահովագրության ծախսեր կամ կրթական ծախսեր, ապա դրանց համար կարող եք մատակարարից պահանջել հաշիվ ապրանքագրեր, որտեղ պարտադիր պետք է նշվի Ձեր ՀԾՀ-ն։ Եթե մինչ այս դա չեք արել, խնդիր չէ, կարող եք հիմա պահանջել մատակարարից։
Վերադարձման ենթակա գումարների սահմանաչափերը սահմանված են կառավարության որոշմամբ։
Ուսման վարձի համար՝ 100,000 դրամ, առողջապահության ապահովագրության համար՝ 50,000 դրամ, սակայն ընդհանուր ոչ ավելի, քան 100,000 դրամ:
Եթե հայտարարատու անձը տարվա ընթացքում օգտվել է հիփոթեքի գումարը հետ ստանալու հնարավորությունից, սոցիալական ծախսի փոխհատուցումը կարող է ստանալ՝ տարվա ընթացքում առաջացած եկամտային հարկի գումարի և հիփոթեքի գումարի հետ ստացած թվի դրական տարբերությունից։
Այսինքն, եթե ամբողջ գումարի եկամտային հարկն արդեն վերադարձվել է՝ անկախ նրանից կունենա սոցիալական ծախս, թե՝ ոչ, վերադարձման ենթակա գումար չի ձևավորվի, որովհետև ամբողջ գումարն արդեն ետ է վերադարձվել։