Աշխատանք։ Կադրային հաշվառման մասնագետ

Աշխատանքի նկարագրություն՝

Պրոֆին ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Կադրային հաշվառման մասնագետի՝ իր հաշվապահական թիմին միանալու համար։ Լինելով առաջատար հաշվապահական և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը, Պրոֆին ՍՊԸ-ն առաջարկում է միանալ իր թիմին՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և նորանոր հաջողություններ գրանցելու։

Կազմակերպությունը դիտարկում է արդեն փորձ ունեցող մասնագետների և նախապատվությունը տալիս է տեսական գիտելիքներ ունեցող ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն պատրաստ մասնագետների։ Հեռահար աշխատանքի մոդելը չի դիտարկվում։

Աշխատանքային պարտականություններ

  • Աշխատանքային պայմանագրերի կազմում
  • Հրամանների և Համաձայնագրերի պատրաստում
  • Տեղեկանքների տրամադրում ըստ պահանջի
  • Տաբելների կազմում համաձայն աշխատաժամանակի
  • Աշխատակիցների գրանցում հարկային համակարգում և հաշվառում ՀԾ Հաշվապահ 7 ծրագրում
  • Աշխատակիցների հավելումների նշանակում և հաստատում ՀԾ Հաշվապահ 7 ծրագրում
  • Կադրային փաստաթղթերի նոր ձևերի մշակում, հին ձևերի արդիականացում

Անհրաժեշտ հմտություններ

  • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն (կդիտվի որպես առավելություն)
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացությունը պարտադիր է
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն (կդիտվի որպես առավելություն)
  • Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում (կդիտվի որպես առավելություն)
  • Կադրային գործի իմացությունը պարտադիր է
  • ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի իմացություն
  • МS Office իմացությունը պարտադիր է
  • Հայոց լեզվի և Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է

Պահանջվող թեկնածուի մակարդակը` Միջին մակարդակ

Աշխատավարձ` 250000 AMD — 500000 AMD Գրանցված

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Մասնագիտական հմտություններ.

  • ArmSoft հաշվապահական ծրագիր
  • MS Word, Excel, Outlook

Անձնական հմտություններ

  • Առաջնահերթությունները որոշելու կարողություն
  • Գրավոր հաղորդակցության հմտություններ
  • Ժամանակի կառավարում
  • Խնդիրների լուծում
  • Կոնֆլիկտի հարթում