Համընդհանուր հայտարարագրում Հայաստանում արդեն իրականություն է։ Անկախ նրանից՝ աշխատում եք որպես վարձու աշխատող թե հանդիսանում եք իրավաբանական անձի իրական շահառու, այժմ դուք պետք է ներկայացնեք Եկամուտների հայտարարագիրը 2025 թվականին։ Սա վերաբերում է Ձեր եկամուտներին, որոնք ստացել եք 2024 թվականի հարկային տարվա ընթացքում։
Այս համակարգի նպատակն է համախմբել բոլոր եկամուտները մեկ էլեկտրոնային հարթակում՝ ապահովելով թափանցիկություն և հստակություն ՀՀ հարկային համակարգի համար։
Ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր
Եթե 2024 թվականին Դուք ունեցել եք ՀՀ քաղաքացիություն ու համարվել եք ՀՀ ռեզիդենտ, եվ կաք հետևյալ խմբերից որևէ մեկում՝ Դուք պարտավոր եք ներկայացնել եկամուտների հայտարարագիր 2025 թվականին։
Հիմնական խմբերն են՝
- Աշխատանքային պայմանագրով աշխատող,
- Քաղաքացիաիրվական (Ծառայությունների մատուցման) պայմանագրերով համարվել եք ծառայություններ մատուցող,
- Պետական ծառայող, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող,
- 31.12.2024 դրությամբ 2023 հաշվետու տարվա արդյունքներով 1 մլրդ ու ավելի եկամուտ հայտարագրած ՀՀ առևտրային կազմակերպության բաժնետեր, մասնակից, փայատեր, անդամ,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համարվում են իրական շահառուներ,
- 2023 և/կամ 2024 ընթացքում ստացել են 20 մլն ՀՀ դրամ և ավելի փոխառություն
Տարեկան եկամուտների հայտարարգրի ներկայացումը պարտադիր է, եթե նույնիսկ չեք ստացել որևէ հարկվող եկամուտ։
Ժամկետներ
📅 2024 թվականի եկամուտների համար հայտարարգրում պետք է կատարել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։
📅 2025 թվականի եկամուտների հայտարարագրումը՝ 2026 թ. մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
📅 2026 թվականից հետո՝ ամեն տարի մարտի 2-ից հուլիսի 1-ը։
Նախապատրաստական աշխատանքներ հայտարարգրման համար
Նախքան համագարգ մուտք գործելը, դուք ունեք մի քանի կարևոր կանոններ ու քայլեր, որոնց պետք է հետևեք։ Նախ պետք է պատրաստ լինեք տեխնիկապես, այն է՝
Երբ արդեն դուք տեխնիկապես պարտաստ եք, հաջորդ քայլը եկամուտները դասակարգելն է։ Ահա քայլերի հաջորդականությունը՝
- Ունեցեք ձեռքի տակ բանկային քաղվածքները,
- Առանձնացրեք բանկային մուտքերը,
- Դասակարգեք մուտքերը ըստ հարկվող ու չհարկվող եկամուտների։ Եկամուտները որպես հարկվող կամ չհարկվող դակարգելու համար Ձեզ կօնգի ՀՀ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածը։ Հարկ է տեղյակ լինել, որ եթե ունեք նվիրատվություններ, որոնք համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն գերազանցում 300,000 ՀՀ դրամը, ապա դրանց մասով ինֆորմացիան կարող եք չներառել հայտարագրում։
Երբ արդեն ունեք առանձնացումը կարող եք մուտք գործել ՊԵԿ կայք ու մուտք գործել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
Ինչպե՞ս լրացնել և ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր Հայաստանում. Քայլ առ քայլ․
Մուտք գործեք Self-Portal համակարգ,
- Ընտրեք հայտարարագրի տեսակը՝ ներկայացնում եք որպես ՀՀ քաղաքացի թե որպես օտարերկրացի(այն դեպքն է երբ համարվում եք օտարերկրացի, սակայն ունեք ՀՀ-ում վճարման ենթակա հարկեր),
- Ընտրեք, թե որ կետով եք համարվում հայտարագիր ներկայացնող (սա որևէ էական բան իրենից չի ներկայացնում),
- Անցեք հայտարագրեր, ընտրեք ձևանմուշը, տարեթիվը և սկսեք առաջին քայլ՝ ստուգելով հարկային գործակալների կողմից տրամադրված ինֆորմացիան,
- Դրանից հետո չմոռանաք լրացնել ինֆորմացիա ձեր ավանդների մասով, քանի որ հարկային մարինը չունի այդ տվյալները,
- Լրացրեք նվազեցվող/չհարկվող եկամուտները ու չմոռանաք, որ ձեր ընկերներից ու բարեկամներից անհատույց ստացված փոխանցումները համարվում են նվազեցվող եկամուտներ,
- Եթե ունեք հարկվող եկամուտներ, որի համար հարկեր չեն վճարվել ՀՀ-ում, լրացրեք նաև դրանք․ Օրինակ՝ Ծառայություն եք մատուցել օտարերկրյա ընկերության ու ստացել եք դրա համար վարձատրություն։
- Երբ լրացրեք եք ամբողջական ինֆորմացիան՝ գրանցեք ու ստորագրեք էլեկտրոնային ստորագրությամբ։
- Այս ամենից հետո չմոռանաք հանձնել հաշվետվությունը ու եթե ունեք վճարման ենթակա հարկեր՝ վճարել դրանք։ Հարկերը կարող վճարել ՀՀ ՊԵԿ միասնական հաշվին բանկային փոխանցման միջոցով՝ 900008000490։
Հարկային դրույքաչափերը ու կրկնակի հարկման բացառումը
ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների մասով գործում է միասնական 20% Դրույքաչափ։ Բայց կան եկամուտների տեսակներ, որոնք հարկվում են ավելի նվազ դրույքաչափերով, օրինակ՝
- Ստացված շահաբաժիններ – 5%
- Որոշ տոկոսային եկամուտներ ու վարձակալական վճարներ – 10%
- Գույքի օտարումից եկամուտներ – 10%
Բայց ի՞նչ անել, երբ եկամուտները ստացել եք արտասահմանից, որտեղ էլ արդեն վճարվել են հարկեր։ Այս պարագայում գալիս են օգնության կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը։ Ինչպե՞ս օգտագործել սրանք.
- Այն ընկերությունը, որը Ձեզ վճարել է եկամուտներ, պետք է տրամադրի այդ երկրում ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք ու հիմնավոր փաստաթղթեր, որ Ձեր համար այդ երկրում վճարվել են հարկեր։
- Երբ ունեք դրանք ձեռքի տակ, գտեք այդ երկրի ու ՀՀ միջև կնքված պայմանագիրը պայմանագրերի ցանկից։
- Պայմանագրում փնտրեք ու գտեք այն եկամուտը, որի համար վարձատրվել եք ու կարդացեք՝ արդյոք այդ եկամուտը հարկվում է նաև ՀՀ-ում թե ոչ։
💡Ահա մի քանի կարևոր նշումներ դրանցից օգտվելիս
- ՀՀ-ն չունի ԱՄՆ հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ինչը նշանակում է, որ վերոնշյալ գործընթացը անիմաստ է իրականացնել տվյալ դեպքում։
- Եթե համաձայնագրում հանդիպում եք “կարող է հարկվել” տերմինին, դա նշանակում է, որ եթե այդ երկրում կա նման հարկատեսակ, ապա դա հաստատ հարկվում է։
- Համաձայնագրերում կարող են նշվել նաև տարբեր դրույքաչափեր ու դուք հնարավոր է պարտավոր եք վճարել որոշակի հարկ նաև ՀՀ-ում։
Ինչո՞ւ դիմել հարկային մասնագետի
Հարկային մասնագետները ՀՀ-ում հաշվապահներն են ու Ձեզ հաշվապահները կամ Հաշվապահական ծառայությունները կարող են օգնել․
- Դասակարգել Ձեր եկամուտները հարկվող ու չհարկվողի,
- Կազմել, ստուգել ու ներկայացնել եկամուտներ հիմնավորող փաստաթղթերը,
- Օգնել խուսափելու նույն եկամուտը կրկնակի հարկելուց,
- Տրամադրել խորհրդատվություն հարկային քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ։
Փորձառու հաշվապահը կօգնի խուսափել եկամուտների թերհայտարագրումից կամ կրկնակի հարկումից։
Ի՞նչ կարող է անել Պրոֆին-ը
Պրոֆին համարվում է առաջատար հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն ու ընկերության որակավորված մասնագետները տարիներ շարունակ տրամադրում են հարկային խորհրդատվություն։ Պրոֆին հաշվապահական ընկերությունը կօգնի՝
- Իրականացնել հարկային պլանավորում,
- Հաշվարկել հարկերը, նվազեցումները ու ներկայացնել հայտարարգիրը,
- Ներկայացնել կրկնակի հարկման կիրառության հնարավորությունները,
- Պատրաստել, խմբագրել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հիմնավորում են եկամուտները։
Եկամուտների հայտարագրումը ֆիզիկական անձանց համար նորություն չէ Պրոֆինում, քանի որ այդ համակարգը եղել է ու գործել է միայն այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք ունեցել են իրենց եկամուտներից վճարման ենթակա հարկեր։
Եզրակացություն
Եկամուտների համընդհանուր հայտարագրումը արդեն իրականություն է ու ֆիզիկական անձինք պարտավոր են դրան պատրաստ լինել։ Նախնական հարկային պլանավորումը լավագույն եղանակներից է խուսափել հարկային ռիսկերից, ավելորդ տուգանքներից ու հարկերից։ Կարևոր է լինել տեղեկացված ու նաև կարևոր է դիմել հարկային մասնագետի, եթե չեք կողմնորոշվում ինչպես դասակարգել եկամուտները, կրկնակի չհարկվել դրանք կամ ինչպես լրացնել հայտարագիրը։ Պրոֆին հաշվապահական ընկերություն – սա է առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը, որ կօգնի ձեզ հարկային հարցերում։