Վաճառքը Wildberries հարթակում կարող է շրջադարձային լինել ձեր բիզնեսի համար, սակայն եկեք անկեղծ լինենք՝ հարկային հարցերը լուծելը հաճելի գործերից չէ։ Ճիշտ հարկային ռեժիմը ընտրելուց մինչև էլեկտրոնային առևտրի հարթակի պահանջներին բավարարելը. ամեն ինչ կարող է շատ արագ վերացվել քաոսի։ Եվ վստահաբար վերջին բանը, որը կցանկանաք, անսպասելի տուգանքներն ու ֆինանսական խնդիրներն են։
Բայց ահա լավ նորությունը․ ձեր հարկային պարտավորությունները հասկանալը պարտադիր չէ, որ լինի բարդ։ Ճիշտ գիտելիքներով և փոքրիկ պլանավորմամբ կարող եք ապահովել համապատասխանություն օրենսդրությանը, խնայել գումար և կենտրոնանալ ձեր բիզնեսի աճի վրա։
Այս հոդվածում մենք մանրամասն կներկայացնենք այն ամենը, ինչ Wildberries վաճառողները պետք է իմանան հարկերի և հաշվապահության մասին։ Դուք կսովորեք ինչպես ընտրել լավագույն հարկային ռեժիմը, այնպես էլ խուսափել տարածված սխալներից:
Ինչպես Սկսել․ Պե՞տք Է Գրանցվել Որպես ՍՊԸ, Թե՞ Անհատ Ձեռնարկատեր
Երբ որոշում եք դառնալ Wildberries հարթակի մատակարար, կարևոր է ընտրել՝ գրանցվել որպես Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն (ՍՊԸ), թե որպես Անհատ Ձեռնարկատեր (ԱՁ)։ Երկու տարբերակն էլ կիրառելի են, բայց ճիշտ որոշումը պետք է համապատասխանեցվի ձեր բիզնեսի նպատակներին, ծավալին և հարկային նախընտրություններին։
Կազմակերպաիրավական ձևեր
ՍՊԸ – Իրավաբանական անձ, որը իրականացնում առևտրային գործունեություն, հիմնադրվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից (թե ֆիզիկական, թե իրավաբանական), որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։ Պահանջում է ծավալուն վարչարարություն, հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառում։
Անհատ Ձեռնարկատեր (ԱՁ) – Ավելի պարզ իրավաբանական ձև է՝ նախատեսված միայնակ գործող ձեռնարկատերերի կամ փոքր ծավալով բիզնեսների համար։ Պահանջում է նվազագույն վարչարարություն և իդեալական է ցածր ռիսկային գործունեության դեպքում։
Ո՞ր կազմակերպաիրավական ձևն ընտրել Wildberries-ի Համար
ՍՊԸ
- Խորհուրդ է տրվում այն բիզնեսներին, որոնք նախատեսում են զգալի աճ կամ վաճառում են բարձր արժեքով ապրանքներ՝ ներառյալ հնարավոր պատասխանատվության ռիսկեր։
- Իդեալական է, եթե նախատեսում եք ներգրավել գործընկերներ, ներդրողներ կամ իրականացնել մեծածավալ գործունեություն, որը պահանջում է պաշտոնական կառուցվածք։
- Հարմար է այն վաճառողների համար, ովքեր ցանկանում են ունենալ հաշվապահական հաշվառում միջազգային ստանդարտներով։
Անհատ Ձեռնարկատեր
- Լավագույն տարբերակն է միանձնյա վաճառողների կամ փոքր բիզնեսների համար, որոնք նոր են սկսում վաճառքները Wildberries հարթակում։
- Հարմար է մատակարարների համար, ովքեր նախընտրում են պարզեցված գրանցում և հարկային հաշվետվություններ։
- Ինչպես նշում է Wildberries-ը, իրենց մատակարարների ավելի քան 80%-ը գրանցված է որպես ԱՁ, ինչը դարձնում է այս տարբերակը շատ տարածված շուկայի վաճառողների շրջանում։
Առավելություններ և թերություններ
| ՍՊԸ | ԱՁ |
Պատասխանատվություն | ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում ընկերության գույքով | Լրիվ պատասխանատվություն՝ ԱՁ պարտականությունները կարող են դրվել ֆիզիկական անձի վրա |
Հարկային բեռ | Հարկային համակարգեր ընտրելիս ավելի ճկուն են ու դրանց փոփոխությունը չի առաջացնում հաշվապահությունում զգալի փոփոխությունների | Հարկային համակարգերից նախընտրելի է հատուկ հարկման համակարգը, իսկ ընհանուր հարկման համակարգում շահութահարկը 5% ավել է |
Հաշվապահական հաշվառում | Պահանջում է վարել և հարկային և ֆինանսական հաշվառում համաձայն միաջազգային ստանդարտների | Հատուկ հարկման համակարգում պահանջվում է վարել միայն հարկային հաշվառում |
Ներդրումների գրավչություն | Ներդրումների համար ավելի հասկանալի ու գրավիչ է, ունի ֆինանսական հաշվետվություններ | Քիչ գրավիչ են, չունեն ֆինանսական հաշվառում |
Հատուկ Խորհուրդներ Wildberries վաճառողների Համար
Գրանցման Հեշտություն․
Wildberries հարթակը թույլ է տալիս մատակարարներին գրանցվել ցանկացած իրավաբանական ձևով՝ ՍՊԸ, ԱՁ կամ նույնիսկ ինքնազբաղված անձի կարգավիճակով՝ նվազագույն փաստաթղթային պահանջներով։
- ԱՁ-ի դեպքում պահանջվում է ՀՎՀՀ (Հարկ վճարողի համարանիշ), բնակության հասցե և բանկային հաշվի տվյալներ։
- ՍՊԸ-ի դեպքում անհրաժեշտ են ՀՎՀՀ և վճարային հաշվարկային տվյալներ։
Պահեստի Կառավարում․
Մատակարարները կարող են կիրառել խառը մատակարարման մոդելներ՝
- Սկզբում վաճառել իրենց պահեստից՝ պահանջարկը փորձարկելու համար,
- Իսկ ավելի ուշ օգտագործել Wildberries-ի պահեստները՝ մեծաքանակ մատակարարումների համար։
Իրավական և Հարկային Հետևանքներ
Ճիշտ իրավաբանական ձևի ընտրությունը անմիջականորեն ազդում է ձեր հարկային ռեժիմի փոփոխության ճկունության վրա, հատկապես Wildberries հարթակում․
- ՍՊԸ-ները ունեն հարկային համակարգ ընտրելու ավելի մեծ ճկունություն, սակայն հաշվետվությունները կարող են լինել ավելի շատ ու բարդ,
- ԱՁ-երը օգտվում են հատուկ հարկման համակարգերից, օրինակ՝ շրջանառության հարկ։
Ճիշտ Հարկային Ռեժիմի Ընտրություն
Նախքան հարկային ռեժիմ ընտրելը, կարևոր է հասկանալ՝ ինչպես է գործում Հայաստանի ընդհանուր հարկային համակարգը։ Եթե ցանկանում եք խորությամբ ծանոթանալ հարկային դաշտին՝ ներառյալ շահութահարկին, շրջանառության հարկին, ԱԱՀ-ին,ապա կարող եք ուսումնասիրել մեր ամբողջական ուղեցույցը՝
Հայաստանի Հարկային Համակարգը՝ Ընդգրկուն Ուղեցույց Բիզնեսների Համար։
Ո՞ր Հարկային Ռեժիմն Ընտրել՝ Կախված Եկամուտից
Հայաստանում բիզնեսների համար հասանելի են երկու հիմնական հարկային ռեժիմներ՝ Շրջանառության Հարկի Ռեժիմը (պարզեցված տարբերակ փոքր և միջին ձեռնարկությունների համար) և ԱԱՀ + Շահութահարկի Ռեժիմը (մեծ բիզնեսների համար)։ Ահա թե ինչպես կարելի է կողմնորոշվել․
Շրջանառության Հարկի Ռեժիմ
- Հարմար է փոքր ու միջին ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն ՀՀ դրամ (~$280,000),
- Հարկման դրույքաչափերը՝ 1.5%-ից 10%, կախված գործունեության տեսակից,
- Պահանջում է նվազագույն հաշվետվողականություն, ինչը գրավիչ է սկսնակ կամ փոքր ծավալով աշխատող Wildberries վաճառողների համար։
ԱԱՀ + Շահութահարկի Ռեժիմ
- Նախատեսված է ավելի մեծ ընկերությունների կամ այն բիզնեսների համար, որոնք գերազանցում են շրջանառության շեմը(~$280,000),
- Ներառում է 20% ԱԱՀ (0%՝ արտահանման դեպքում) և 18% շահութահարկ՝ համախառն շահույթի վրա։
- Պահանջում է հարկային ու ֆինանսական հաշվառումների վարում։
Չնայած բարդությանը, այս տարբերակը շահավետ է այն բիզնեսների համար, որոնք ունեն զգալի ծախսեր կամ իրականացնում են արտահանում/ներմուծում։
Ի՞նչի Մասին մտածել
- Շրջանառություն․ Եթե ձեր տարեկան վաճառքները շեմից ցածր են՝ պարզեցված ռեժիմը, ամենայն հավանականությամբ, ավելի հարմար է։
- Ծախսեր․ Մեծ ծավալով ծախսեր ունեցող բիզնեսները կարող են շահել ընդհանուր հարկման ռեժիմից՝ նվազեցնելով ծախսերը։
- Աճի Պլաններ․ Եթե նախատեսում եք արագ զարգացում կամ արտահանում/ներմուծում, ԱԱՀ + Շահութահարկի ռեժիմը կարող է երկարաժամկետում մեծ առավելություններ ապահովել։
Ի՞նչ է Շրջանառության Հարկի Ռեժիմը և Ի՞նչ Առավելություններ ունի
Շրջանառության հարկի ռեժիմը Հայաստանում գործող հատուկ հարկման համակարգ է, նախատեսված փոքր և միջին բիզնեսների համար։ Ահա, թե ինչպես է այն աշխատում ու ինչ հարկեր են վճարում ԱՁ-ները.
- Ֆիքսված ամսական հարկեր՝
- շահութահարկ՝ 5,000 դրամ/ամիս,
- սոցիալական հարկ՝ 5,000 դրամ/ամիս,
- դրոշմանիշային վճար՝ 1,500–10,000 դրամ/ամիս։
- Շրջանառության հարկ՝ տոկոսադրույքով (1.5%-ից մինչև 10%, կախված գործունեության ոլորտից)։
Առավելություններ՝
- Կանխատեսելի և ցածր վարչարարություն,
- Պարզեցված հաշվապահություն՝ նվազագույն հաշվետվություններով,
- Հարմար է Wildberries վաճառողների համար, ովքեր նախընտրում են պարզ հարկային համակարգ՝ առանց բարդ հաշվապահության։
Այս ռեժիմը հատկապես շահավետ է սկսնակ վաճառողների կամ ինքնուրույն գործունեություն իրականացնող անձանց համար։
Ո՞ր Հարկային Ռեժիմն Է Ավելի Շահավետ ՓՄՁ-ների Համար
Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) հարկային ռեժիմ ընտրելիս պետք է մանրակրկիտ գնահատեն իրենց եկամուտները, ծախսերը և զարգացման տեմպերը։
- Շրջանառության Հարկի համակարգը լավագույնս համապատասխանում է ՓՄՁ-ներին, որոնք ունեն կանխատեսելի շրջանառություն՝ սահմանված շեմից ցածր։ Այն նվազեցնում է վարչարարական բարդությունը և թեթևացնում է հարկային բեռը:
- Ընհանուր հարկման համակարգը դառնում է շահավետ, երբ բիզնեսը մեծանում է կամ ունենում է բավականին շատ նվազեցվող ծախսեր։ Արտահանողների համար հատկապես արդյունավետ է, քանի որ կիրառվում է 0% ԱԱՀ դրույքաչափը։
Հարկային Օպտիմալացման Խորհուրդներ՝
- Սկսեք Շրջանառության Հարկի համակարգով, եթե ձեր բիզնեսը նոր է և փոքրածավալ։
- Անցեք Ընդհանուր հարկման համակարգի, երբ ձեր եկամուտները աճում են ու դրանց համամասնորեն աճում են նաև ծախսերը։ Այս դեպքում հարկը առաջանում է ոչ միայն անուղղակի (ԱԱՀ տեսքով), այլ նաև ուղղակի՝ հաշվարկված համախառն շահույթից։
- Պարբերաբար հաշվարկեք ֆինանսական արդյունքը, քանի որ ընհանուր հարկման համակարգում Դուք ունեք տարեկան շահութահարկ հաշվարկելու ու վճարելու պարտավորություն։ Ժամանակ առ ժամանակ հաշվարկելը Ձեր առաջիկա շահույթը/վնասը Ձեզ կօգնի ժամանակին ու ճիշտ որոշումներ կայացնել նոր ծախսեր իրականացնելու մասով։
Հաշվապահական Գործընթացը Wildberries վաճառողների Համար
Կազմակերպված և օրինական աշխատելու համար Wildberries վաճառողները ՀՀ-ում պետք է պահպանեն հարկային օրենսգրքով սահմանված փաստաթղթաշրջանառության ու եկամուտների ժամանակին ու ճիշտ հաշվառման կանոնները, այդ թվում՝
- Ժամանակին և ճիշտ դուրս գրեն հաշիվ ապրանքագրերը,
- Եկամուտները հաշվառեն ճիշտ ժամանակաշրջաններում ու ժամանակին վճարեն հարկերը,
- Կազմեն ու հաշվառեն աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը ու իրավական ակտերը,
- Որպես հարկային գործակալ հաշվեն ու վճարեն իրենց աշխատակիցների հարկերը,
- Ըստ անհրաժեշտության ունենան ֆինանսական հաշվետվություններ յուրաքանչյուր հաշվետու տարվա համար։
Կազմակերպչական Խորհուրդներ՝
- Օգտագործեք ամպային պանակներ՝ հեշտ հասանելիության համար Ձեր փաստաթղթերին։ Օրինակ՝ Google Drive կամ Dropbox։
- Եթե նախընտրում եք թղթային տարբերակներ, պահեք դրանք համակարգված՝ պիտակավորված պանակներում։
- Թվային փաստաթղթերը ավելի հեշտ են որոնելու, կիսվելու և թարմացնելու համար, ինչը իդեալական է էլեկտրոնային առևտրի բիզնեսների համար։
- Եկամուտները ճիշտ հաշվառելու համար պարբերաբար արտահանեք Ձեր եկամուտների մասով տվյալները Wildberries համակարգից։
Ինչպե՞ս Ճիշտ Գրանցել Եկամուտներն ու Ծախսերը
Եկամուտների ճիշտ դասակարգումը հարկերի վճարման կարևոր հիմնասյուներից է։ Քանի որ շատ են շրջանառության հարկի համարակգրում աշխատող ԱՁ-ները, ուստի այս համակարգում աշխատող ընկերությունները հատկապես ուշադիր պետք է լինեն ճիշտ դասակարգմանը։
- Դասակարգեք եկամուտներն ու ծախսերը (օրինակ՝ ապրանքների վաճառքից հասույթ ու դրանց ձեռքբերման ծախսեր, ծառայությունների մատուցումից եկամուտներ ու դրանց գծով ծախսեր, վարչական ծախսեր), որպեսզի հարկային հաշվետվությունը լրացվի ճիշտ ու հարկերի տոկոսադրույքները ճիշտ հաշվարկվեն։
- Դասակարգումը ճիշտ անելու համար օգտագերծեք հաշվապահական ծրագրեր։ Հաշվապահական ծրագրերը լինում են վճարողի ու անվճար և հայկական ծրագրերից կարող եք ընտրել այստեղ: Եթե բարդ ու ժամանակատար է հաշվապահական ծրագրի օգտագործում՝ առնվազն պետք է հաշվառեք եկամուտները կամ ծախսերը excel-ում կամ google spreadsheet-ում։
- Պարբերաբար ստուգեք՝ արդյոք բոլոր եկամուտները ու ծախսերը փաստաթղթավորված են, թե ոչ։
Ինչպե՞ս Կառավարել Հաշվապահությունը Առցանց Պլատֆորմների Միջոցով
Ինչպես նշվեց վերևում՝ կարևոր է ունենալ հաշվառման էլեկտրոնային համակարգեր։ Ստորև նշված համակարգերը տալիս են համակարգային լուծում ֆինանսական հաշվառման համար
- ՀԾ հաշվապահ 7 – Հայկական համակարգ, որը հնարավորություն է տալիս ապահովել ինտեգրացումներ ՀՀ բանկային համակարգերի ու հարկային համակարգերի հետ։
- QuickBooks կամ Zoho Books – արտասահմանյան ծրարգեր, որոնք ավելի ճկուն են, տալիս են ավելի շատ վերլուծություններ, սակայն բացակայում է որևէ ինտեգրացում հարկային ու բանկային համակարգի հետ։
- Excel կամ Google Sheets՝ պարզ և հեշտ հաշվառման համար է օգտագործվում։ Սա ոչ անքան հաշվառման ծրագիր է, որքան ֆինանսական տեղեկությունները հաշվառելու։
Ո՞րն ընտրել՝
- Եթե Դուք ուզում եք լիարժեք հաշվառում վարել և գրեթե չունենալ վերլուծությւոններ, ապա ՀԾ հաշվապահ 7 համակարգը,
- Եթե Դուք ուզում եք հաշվառում միջազգային ստանդարտներին համապատասխան ու շատ վերլուծության հնարավորություններ, ապա QuickBooks կամ Zoho Books հենց դրա համար է։
- Եթե ուղղակի պետք է հաշվառել եկամուտները ու ծախսերը, ապա բավարար է լրիվ Excel կամ Google Sheets։
Պահանջվող Հաշվետվություններ և Ներկայացման Ժամկետներ
Ձեր հարկային համակարգից կախված է ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեք՝
- Շրջանառության Հարկի համակարգ՝ յուրաքանչյուր եռամսյակ պետք է ներկայացվի շրջանառության հարկի հաշվարկ։
- Ընդհանուր հարկման համակարգը՝ ամսական ԱԱՀ հաշվարկ ու տարեկան շահութահարկի հաշվարկ։
ԱՁ տարեկան հաշվարկներ
- Շահութահարկի հաշվարկ՝ տարեկան, անկախ հարկման համակարգից,
- Սոցիալական վճարի հաշվարկ՝ տարեկան, անկախ հարկման համակարգից։
Խորհուրդներ Պրոֆինից՝
- Նշեք հաշվետվությունների տեսակները ու ժամկետները օրացույցում,
- Օգտագործեք հաշվապահական ծրագրեր՝ հաշվետվությունների ավտոմատ կազմման և ներկայացման համար։
- Պարբերաբար խորհրդակցեք հարկային խորհրդատուի հետ՝ ճշգրտությունն ու օրինականությունն ապահովելու համար։
Հաճախակի Սխալներ, Որոնցից Պետք Է Խուսափել Որպես Wildberries Վաճառող
Հարկային Սխալներ, Որոնք Կարող Են Առաջացնել Տուգանքներ, Տույժեր կամ հավելյալ հարկեր
Հաշվետվությունների ներկայացման կամ հարկերի վճարման մասով հաճախ ձեռնարկատերերը իրականացնում են հետևյալ սխալները․
- Հարկային սխալ համակարգի ընտրություն՝ սխալ հարկային համակարգի ընտրությունը կարող է հանգեցնել բարձր հարկերի ու նոր հաշվետվությունների,
- Հաշվետվությունների ներկայացման ժամկետների խախտում՝ ուշ ներկայացումը կարող է հանգեցնել տուգանքների կամ իրավական այլ խնդիրների։
- Ֆինանսական սխալ հաշվառում՝ եկամտի կամ ծախսերի սխալ հայտարարումը կարող է առաջացնել հարկային ստուգումներ և տույժեր։
Ինչպե՞ս Խուսափել այս սխալներից՝
- Խորհրդակցեք հարկային խորհրդատուի հետ, որպեսզի ընտրեք ձեր բիզնեսի կառուցվածքին և եկամտի մակարդակին համապատասխան հարկային համակարգ։
- Տեղադրեք հիշեցումներ հաշվետվությունների ժամկետների համար և օգտագործեք հաշվապահական ծրագրեր՝ հաշվետվությունները ավտոմատացնելու համար։
- Պարբերաբար վերանայեք ձեր ֆինանսական գրանցումները, որպեսզի ապահովեք ճշգրտություն և համապատասխանություն։
Փաստաթղթային Սխալներ Հաշվապահությունում
Փաստաթղթերի բացակայությունը կամ կորուստը կարող են բերել լուրջ ֆինանսական և իրավական խնդիրների։ Հաճախ հանդիպող սխալներից են՝
- Հաշիվ ապրանքագրերի ժամանակին դուրս չգրումը կարող են հանգեցնել հարկային ստուգւոմների,
- Պայմանագրերի վատ կառավարում՝ չպահպանված կամ չստորագրված պայմանագրեր մատակարարների կամ լոգիստիկ գործընկերների հետ։
- Ֆինանսական փաստաթղթերի անկազմակերպ պահպանում՝ կտրոնների կամ հաշիվ ապրանքագրերի կորուստ, որոնք անհրաժեշտ են հարկային հաշվետվությունների համար։
Լավագույն Մոտեցումներ՝
- Օգտագործեք թվային գործիքներ, ինչպիսիք են ամպային պահոցները կամ հաշվապահական ծրագրերը՝ գրանցումները կազմակերպելու և փաստաթղթերը արխիվացնելու համար,
- Ստուգեք հաշիվ-ապրանքագրերը՝ մինչև դրանք դուրս գրելը,
- Պահպանեք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, օրինակ՝ պայմանագրեր, կտրոններ, վաճառքի հաշվետվություններ։
Ինչպե՞ս Խուսափել Անհարկի Հարկային Բեռից
Շատ վաճառողներ սխալ պլանավորման կամ բացթողումների պատճառով վճարում են ավելորդ հարկեր։ Տարածված բացթողումներից են՝
- Չօգտվել հարկային արտոնություններից կամ ծախսերի նվազեցումից. Շրջանառության հարկի համակարգում էական է հաշվառել ծախսերը ու նվազեցնել հարկերից,
- Ծախսերի չհայտարարագրում՝ ծախսերի սխալ դասակարգումը կամ չդասակարգումը կարող է հանգեցնել հարկային բեռի ավելացման։
- Մասնագիտական խորհրդատվության բացակայություն՝ «ինքդ արա» մոտեցմամբ հարկային պլանավորումը հաճախ բաց է թողնում օպտիմալացման տարբերակները։
Լուծումներ՝
- Համագործակցեք հարկային խորհրդատուի հետ, որպեսզի հայտնաբերեք օրինական եղանակներ՝ հարկային ծախսերը նվազեցնելու համար,
- Վարեք մանրամասն հաշվառում նվազեցվող ծախսերի՝ ինչպես իրացման կամ վարչական ծախսերի վերաբերյալ,
- Պարբերաբար գնահատեք ձեր բիզնեսի ֆինանսական վիճակը և վերանայեք հարկային ռազմավարությունը։
Ինչպե՞ս օպտիմալացնել հաշվապահությունն ու հարկերը
Հաշվապահության ավտոմատացումը կարող է խնայել ժամանակ, նվազեցնել սխալները և հեշտացնել հարկային հաշվետվությունների կազմումը։ Wildberries մատակարարների համար սա հատկապես օգտակար է՝ հաշվի առնելով գործարքների մեծ ծավալը։ Ահա, թե ինչպես է դա օգնում.
Առավելությունները.
- Ավտոմատացումը հեշտացնում է հաշիվների դուրսգրումը, ծախսերի վերահսկումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը՝ հնարավորություն տալով կենտրոնանալ բիզնեսի աճի վրա։
Առաջարկվող գործիքներ.
- Ծրագրեր, ինչպես՝ QuickBooks, Zoho Books կամ Seller Assistant, համադրվում են Wildberries հարթակի հետ՝ տրամադրելով վաճառքների իրական ժամանակում հետևելու, հարկերի ավտոմատ հաշվարկման և այլ օգտակար հնարավորություններ։
Հարկային հաշվետվությունների պարզեցում.
- Այս ծրագրերը կազմում են ճշգրիտ ֆինանսական հաշվետվություններ և օգնում են պահպանել հարկային հաշվետվությունների ժամկետները՝ նվազեցնելով հարկերի թերհայտարարագրման ռիսկերը։
Ինչպե՞ս օգտվել հարկային արտոնություններից
ՀՀ կառավարությունը հաճախ առաջարկում է հարկային արտոնություններ փոքր բիզնեսներին աջակցելու նպատակով։ Ահա, թե ինչպես կարող են Wildberries մատակարարները օգտվել դրանցից․
Հասանելի արտոնություններ. Ուսումնասիրեք ծախսերի նվազեցման հնարավորությունները. Թե հատուկ հարկման համակագում, թե ընհանուր հարկման համակարգում կան հնարավորությունների հարկերի նվազեցման՝ ծախսերի օգտագործման միջոցով։ Շրջանառության հարկի հարկման համակարգում գործող ընկերությունները կարող են նվազեցնել իրացման ու վարչական ծախերը, ապրանքների ձեռքբերման արժեքները։
Երաշխիքները հարկային նվազեցումների համար. Վարեք մանրամասն հաշվառում բոլոր ծախսերի վերաբերյալ՝ դրանք նվազեցնելու նպատակով։
Էլեկտրոնային առևտրին բնորոշ արտոնություններ. Ուսումնասիրեք ոլորտին բնորոշ ծրագրեր՝ դրամաշնորհներ, հարկային աջակցություն և այլ աջակցություններ առցանց վաճառողների համար։
Գործակցություն պրոֆեսիոնալ հաշվապահների հետ
Պրոֆեսիոնալ հաշվապահի հետ համագործակցությունը կարող է մեծապես օգնել Wildberries վաճառողներին։ Ահա թե ինչու.
- Փորձառություն. Հաշվապահները տիրապետում են բարդ հարկային օրենսդրությանը և կարող են օգնել ձեզ օպտիմալացնել ձեր հարկերը։
- Ճիշտ հաշվապահի ընտրություն. Փնտրեք մասնագետների, որոնք ունեն էլեկտրոնային առևտրի փորձ և ծանոթ են Wildberries հարթակին։ Ստուգեք կարծիքները։
- Արտաքին հաշվապահական ծառայությունների առավելությունները. Այս ծառայությունները խնայում են ձեր ժամանակը և ապահովում հաշվապահական ճշգրտություն։ Նրանք տիրապետում են ոլորտում առկա արտոնություններին, հարկերի վերադաձրման դեպքերին ու կարգերին։
Profin Consulting – Ձեր վստահելի հաշվապահական գործընկերը
Պրոֆին Քընսալթինգը մասնագիտացած է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում և առաջարկում է հատուկ ծառայություններ Wildberries մատակարարների համար։ Ահա, թե ինչ ենք առաջարկում․
Ծառայություններ. Հարկային խորհրդատվություն, հաշվապահության ամբողջական սպասարկում, ֆինանսական հաշվառում և ֆինանսական պլանավորում,
Ինչպե՞ս սկսել. Կապ հաստատեք Պրոֆին Քընսալթինգի հետ մեր կայքի կամ հեռախոսի միջոցով՝ խորհրդատվություն նշանակելու համար։ Մեր թիմը կգնահատի Ձեր կարիքները և կմշակի անհատական լուծումներ՝ Ձեր հաշվապահությունն ու հարկերը օպտիմալացնելու համար։
Եզրակացություն
Հարկային պլանավորումը գուցե ամենահետաքրքիր մասը չէ ձեր ձեռնարկատիրական գործունեության մեջ, բայց հաստատ ամենակարևորներից մեկն է։ Որակյալ հարկային ռազմավարությամբ և ճիշտ կազմակերպված հաշվապահությամբ դուք ոչ միայն կապահովեք օրինական գործունեությունը, այլև կպահպանեք ձեր վաստակած գումարի զգալի մասը։
Հիշեք՝ ընտրեք այն հարկային համակարգը, որը լավագույնս համապատասխանում է ձեր բիզնեսին, պահեք ֆինանսական գրանցումները կազմակերպված և ակտիվ եղեք ձեր պարտավորությունների կառավարման հարցում։ Այս քայլերը կօգնեն խուսափել ավելորդ տույժերից և կօգնեն ավելի լավ վերահսկել ձեր ֆինանսները։
Եվ եթե երբևէ զգաք, որ ամեն ինչ չափից դուրս բարդ է դառնում՝ Պրոֆին Քընսալթինգը միշտ պատրաստ է հեշտացնել գործընթացը։ Անհատական հարկային խորհրդատվությունից մինչև ամբողջական հաշվապահության վարում՝ մենք նպատակ ունենք ձեր բիզնեսը դարձնել ավելի կայուն և արդյունավետ։