Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը

Ի՞նչ է առողջության համընդհանուր ապահովագրությունը

Առողջության համընդհանուր ապահավագրությունը մշակվել է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացման համար, սակայն սա նոր հարկային բեռ է հարկ վճարողների համար։ Հարկ վճարողները այս դեպքում հանդիսանում են անհատ ձեռնարկատերերը, նոտարները ու վարձու աշխատողները։ Ըստ էության նրանք կստանան ապահովագրական վճարի չափով քիչ գումար։

Այս հոդվածում կգտնեք, թե ինչքան է կազմում առողջության համընդհանուր ապահովագրության վճարը, ովքեր են վճարողները 2025 թվականի դեկտեմբերի մեկից, ինչպես է հաշվարկվում ու վճարվում պետական բյուջե առողջության համընդհանուր ապահովագրությունը:

Մինչ սկսելը, կարևոր է արձանագրել որ Առողջության համընդհանուր ապահավագրություն չի տարածվում ավտոտրանսպորային միջոցի օգտագործումից անձի առողջությանը պատճառված վնասների հատուցման վրա: Դա կարգավորվում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենսդրության համաձայն։

Հատկանշական է նաև, որ այս օրենքի դրույթները ապահովելու համար, ինչը սուբյեկտիվ կարծիք է, փոխվել են դրոշմանիշային վճարի ամսական դրույքաչափերը և դարձել 1,000 ՀՀ դրամ, նախկին 1,500, 3,000, 5,500 և 8,500 փոխարեն։

Ովքե՞ր են համընդհանուր ապահովագրության ենթակա անձինք

Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է հիմնականում հետևալ խմբի անձանց վրա՝

Վարձու աշխատողներ

Վարձու աշխատողների համար ապահովագրավճարը հաշվարկվում է կախված աշխատավարձի չափից: Ապահովագրավճարի վճարման պարտավորությունը առաջանում 2025 թվականի դեկտեմբերից մեկից հաշվարկվակվող աշխատավարձի վրա:

2025-2026 թվականների վճարման ենթակա ապահովագրավճարի կարգը ու չափերը կարող եք գտնել աղյուսակ 1-ում։

Ապահովագրավարի պարտավորությունները տարածվում են այն աշխատողների վրա, ովքեր 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ստացել են 200,001 ՀՀ դրամ և ավել հաշվարկային (ներառյալ հարկերը) աշխատավարձ։ Անկախ նրանից, նրանք հետագա ամիսներում կստանան նվազ աշխատավարձ թե ոչ, առաջիկա 12 ամիսներում նրանք համարվելու են ապահովագրավճար կատարողներ։
Եթե նոյեմբեր ամսին աշխատողը չի ստացել 200,001 ՀՀ դրամ ու ավել աշխատավարձ, սակայն հետագա ամիսներից որևէ մեկում ստանում է, ապա համարվում է ապահովագրավճար կատարող այդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ 

Աղյուսակ 1

ՇԵՄՄ Աշխ.
(Կեղտոտ)
Եկ.
Հարկ
Սոց.
Վճար
Դրոշմանիշային վճար Ապահովագրավճար Վճարման ենթակա աշխատավարձ Տար
Բեր
Ություն
200,001-
500,000
250,000 50,000 12,500 5,500 1,000 10,800 6,000 4,800 182,000 181,700 -300
500,001-
1,000,000
550,000 110,000 30,000 8,500 1,000 10,800 0 10,800 401,500 398,200 -3,300
1,000,001 – ավելի 15,000 15,000 10,800 0 10,800 817,500 806,700 -10,800

Եթե աշխատողը 2026 թվականի որևէ ամսվա ընթացքում ազատվում է աշխատանքից, ապա պարտավոր է պարտադիր ապահովագրավճարը կատարել ինքնուրույն։

Ըստ էության, վարձու աշխատողների համար ապահովագրավճարի գումարը կազմում է ամսական 10,800 ՀՀ դրամ, որը 200,001 – 500,000 հաշվարկային աշխատավարձի դեպքում նվազեցվում է դրոշմանիշային վճարի ու սոցիալական կրեդիտի հաշվին ու կազմելու է 300 ՀՀ դրամ 2025, 2026 թվականի համար: Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա 6,000 ՀՀ դրամը փոխհատուցվում է այն աշխատողներին, ովքեր չենք հանդիսանում սոցիալական փաթեթեի շահառու:
Ովքե՞ր են հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու – Այն անձինք, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում:

Երբ նայում ենք 500,001 – 1,000,000 հաշվարկային աշխատավարձը, ապա պարտադիր ապահովագրավճարը նվազեցվում է դրոշմանիշային վճարի հաշվին ու կազմում է 3,300 ՀՀ դրամ:

Իսկ արդեն 1,000,001 և ավել հաշվարկային աշխատավարձ ստացողները պարտավոր են վճարել պարտադիր ապահովագրավճարը ամբողջությամբ:

Մինչև 200,000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների համար պարտադիր ապահովագրավճարի վճարման պարտավորությունը գործելու է 2027 թվականի հունվարի մեկից։

Եկամտային հարկի հաշվարկներում պարտադիր ապահովագրավճարի մասով ինֆորմացիան չի արտացոլվելու։ 

 ՀՀ-ում հաշվառված ԱՁ կամ նոտար

ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, Նոտարները 2026 թվականի համար համարվում են ապահովագրավճար վճարողներ, եթե 2025 թվականի արդյուքներով իրենց եկամուտը գերազանցում է 2,400,001 ՀՀ դրամը։

ԱՁ, Նոտարները ապահովագրավճարները կատարում են տարեկան 129,600 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է կատարման մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը: Առաջին վճարի կատարման ժամկետը 2026 թվականի ապրիլի 20-նն է։

ԱՁ, Նոտարների դեպքում այս վճարի մասով որևէ պետական աջակցություն չկա, սակայն այս օրենքի շրջանակներում նվազեցվել է նրանց տարեկան դրոշմանիշային վճարի չափերը ու կազմել 12,000 ՀՀ դրամ մինչև 12 մլն ՀՀ դրամ եկամուտ ստացողների համար։

Մինչև 2,400,000 ՀՀ դրամ տարեկան եկամուտ հաշվառած ԱՁ,Նոտարների համար պարտադիր ապահովագրավճարի վճարման պարտավորությունը գործելու է 2027 թվականի հունվարի մեկից։

ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ պասիվ եկամուտներ ստացողներ

Քաղաքացիների այս խմբի մեջ են մտնում այն ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ովքեր ստանում են վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին և/կամ ռոյալթի:

Այս խմբի քաղաքացիների համար պարտադիր ապահովագրավճարը ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի մեկից։

ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ծառայություն մատուցողներ

Քաղաքացիների այս խմբի մեջ են մտնում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիակական անձինք։

Նրանց համար օրենքը ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի մեկից։

Ինչպե՞ս խուսափել կրկնակի վճարումներից

Եթե դուք հանդիսանում եք միաժամանական մի քանի տեսակով վճարման պարտավորություն կրող, ապա Ձեր համար գործելու է հնարավոր բարենպաստ վճարման եղանակը։ Եթե Դուք, օրինակ, հաշվառած եք երկու գործատուի մոտ աշխատանքի ու երկու աշխատանքային հարաբերությւոնների մասով հանդիսանում է պարտադիր ապահովագրության վճար կատարող, ապա Ձեր ամսական վճարի չափը չպետք է գերազանցի 10,800 ՀՀ դրամ։

Ի՞նչ անել, եթե Ձեր պարտադիր ապահովագրության ամսական չափը գերազանցում է

Եթե Ձեր համար հարկային երկու և ավելի աղբյուրներից կատարվել է պարտադիր ապահովագրական վճար, ապա Դուք կարող եք դիմել Առողջության համըդհանուր ապահովագրության ռեգիստր մեկ անգամ՝ նշելով Ձեր բանկային հաշվեհամարը։ Դիմումից 3 աշխատանքային օրվա ընթացքում ավել վճարված պարտադիր ապահովագրության վճարը կփոխանցվի Ձեր բանկային հաշվեհամարին։

Ի՞նչ քայլեր ձեռնարկել առողջության համընդհանուր ապահովագրության կիրառման համար

Նոր օրենքների ներդրումն ու կիրառությունը, հատկապես երբ այն վերաբերում է աշխատողներին, բարդ է իրականացնել։ Սակայն մենք խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ու իրականացնել հետևյալ քայլերը՝

  1. Ծանոթացեք Առողջության համընդհանուր ախահովադրության կիրառման անցումային դրույթներին՝ թե երբ են դրանք ուժի մեջ մտնում։
  2. Տեղեկացրեք աշխատակիցներին իրենց աշխատավարձի նվազեցման մասին:
  3. Ծանոթացրեք աշխատակիցներին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրենց տրամադրող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին:
  4. Համեմատեք Ձեր ընկերությունում առկա ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունները առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ: Սրա արդյունքում հնարավոր է նվազեցնել Ձեր կամավոր ապահովագրական փաթեթի արժեքը։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը նոր մարտահրավեր է գործատուների, ԱՁ և նոտարների համար: Սա բերում է նոր հաշվարկների, թյուրըմբռնումների ու հավելյալ տեղեկատվական աշխատանքների։ Եթե զգում եք, որ բարդ տեղեկացնել ու կատարել նոր աշխատավարձի հաշվարկները, ապա Պրոֆին Քընսալթինգը կարող է դառնալ Ձեր օգնականը այս հարցում։ Պրոֆինը ունի ավելի քան ութ տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ծառայությունների ու կադրային հաշվառման մեջ։ Վստահեք հաշվապահությունը ու կադրային հաշվառումը պրոֆեսիոնալների ու մեր հաշվապահական թիմը կլուծի Ձեր առջև ծառացած խնդիրները։

Բովանդակություն

© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից