Հարկային համակարգերը ֆրիլանսերների համար. Ի՞նչ պետք է իմանաք Դուք:

Հարկային համակարգերը ֆրիլանսերների համար. Ի՞նչ պետք է իմանաք Դուք:

Freelancing-ը Հայաստանում աճում է, և ավելի շատ մասնագետներ դիմում են հեռավար աշխատանքին և Հայաստանում առցանց աշխատանքին՝ որպես գումար վաստակելու ճկուն և անկախ միջոց: Անկախ ոլորտից՝ թե ՏՏ ոլորտում, թե դիզայնի ու թե խորհրդատվության ոլորտներում, հեռավար աշխատանքները Հայաստանում հետաքրքիր հնարավորություններ են ընձեռում աշխատելու միջազգային հաճախորդների հետ՝ մնալով երկրում:

Այնուամենայնիվ, շատ ֆրիլանսերներ չգիտեն, որ առանց համապատասխան գրանցման աշխատելը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Այս անտեղյակությունը կարող է հանգեցնել անսպասելի իրավական և ֆինանսական հետևանքների:

Օրենքի սահմաններում գործելու համար ֆրիլանսերները պետք է հասկանան իրենց հարկային պարտավորությունների հաշվարկման եղանակները, ներառյալ գրանցումը, եկամուտների հայտարարագրումը և կիրառելի հարկային դրույքաչափերը: Հարկային համակարգում աշխատելը կարող է բարդ թվալ, սակայն տեղեկացված լինելն օգնում է ապահովել կայուն և անվտանգ ֆրիլանսի կարիերա:

Այս հոդվածում մենք կներկայացնենք Հայաստանում ֆրիլանսերների հիմնական հարկային պարտականությունները՝ օգնելով Ձեզ պահպանել օրենքների կիրառությունը՝ միաժամանակ վստահորեն զարգացնելով ձեր ֆրիլանս աշխատանքը:

Արդյո՞ք ֆրիլանս աշխատանքը առանց համապատասխան գրանցման անօրիանական է:

Ի՞նչ է ասում ՀՀ օրենսդրությունը:

Ըստ «Քաղաքացիական օրենսգրքի» ցանկացած գործունեություն, որը իրականացվում է անկախ և շահույթ ստանալու նպատակով՝ լինի դա ծառայությունների մատուցում, ապրանքների վաճառք կամ գույքի օգտագործում, համարվում է ձեռնարկատիրական գործունեություն։ Սա նշանակում է, որ ֆրիլանս աշխատանքը՝ լինի դա ՏՏ, դիզայն, խորհրդատվություն կամ ուսուցում, դասվում է այս կատեգորիայի մեջ և պետք է համապատասխան ձևով ստանա պետական հաշվառում։

Անհատ ձեռնարկատեր (ԱՁ). Ապօրինի գործունեություն

Հայաստանում ֆրիլանս աշխատանքը կարող է իրականացվել երկու տարբերակով՝

Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) – Սա թույլ է տալիս աշխատել օրինական հիմունքներով, հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը։ ԱՁ-ով կարող եք դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, բացել բանկային հաշիվներ և նույնիսկ նվազեցնել որոշ ծախսեր հարկվող եկամտից։

Մնալ չգրանցված – Եթե աշխատում եք առանց գրանցման, ապա տեխնիկապես գործում եք ապօրինի։ Նույնիսկ եթե վճարումներ ստանում եք անձնական հաշիվներով, օրինակ՝ PayPal-ով կամ բանկային փոխանցումներով, դուք պարտավոր եք հայտարարագրել այդ եկամուտը և վճարել համապատասխան հարկերը։

Մենք խորհուրդ ենք տալիս գրանցվել որպես ԱՁ՝ տեղական օրենսդրությանը համապատասխանելու և այս հարկային բարենանպաստ համակարգերից օգտվելու համար։ Այն դեպքում երբ ԱՁ վճարում է մինչև 10% շրջանառության հարկ, ապա ֆրիլանսեր ֆիզիկական անձը վճարում է 20% եկամտային հարկ։

Ի՞նչ էի տեղում ունենում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում.

Այն ֆրիլանսերները, որոնք չեն հայտարարագրում իրենց եկամուտները և աշխատում ենք դրանց «սևով», կարող են բախվել բարձր տուգանքների, մասնավորապես՝

  • Առաջին անգամ՝ նվազագույնը 200,000 ՀՀ դրամ
  • Երկրորդ և հաջորդ անգամներ՝ 500,000 ՀՀ դրամ

Այս տուգանքները կարող են բերել նրան, որ ապօրինի աշխատելը ավելի թանկ լինի, քանի օրինական աշխատելը:

Ֆրիլանսերների հարկումը՝ Ի՞նչքան հարկ պետք է վճարել.

Ֆրիլանս աշխատանքը ապահովում է ճկունություն, սակայն այն նաև պարտավորեցնում է հաշվարկել և վճարել հարկեր։ Եթե դուք աշխատում եք որպես ֆրիլանսեր, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են գործում ֆրիլանսերների հարկերը և ի՞նչ վճարումներ եք պարտավոր կատարել։

Ի՞նչքան հարկեր պետք է վճարեն ֆրիլանսերները?

Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) գրանցված ֆրիլանսերները կարող են հարկվել շրջանառության հարկի համակարգով (կարող է կիրառվել նաև ԱԱՀ+շահութահարկ (ընհանուր հարկման) համակարգը): Սա նշանակում է, որ դուք վճարում եք ձեր ընդհանուր եկամտից որոշակի տոկոս, առանց հարային շահույթի որոշման հաշվարկների։

Ոչ միշտ է, սակայն, որ շրջանառության հարկի համակարգը ձեռնտու է բիզնեսներին, քանի որ, այն ընկերությունները, որոնք նոր են սկսում իրենց գործունեւոթյւոնը Հայաստանում, իրականացնում են բազմաթիվ ծախսեր։ Իսկ երբ ծախսերը գերազանցում են եկամուտները, ապա չի առաջանում շահույթ և չի գոյանում շահութահարկ։ Շրջանառության հարկի դեպքում կան նվազագույն հարկի չափեր, որոնք, անկախ ծասխերի չափերից, պետք է հաշվարկվեն և վճարվեն։

Հարկի տոկոսադրույքը կախված է ձեր գործունեության տեսակից.

  • Մինչև 10% – Եթե Դուք ծառայություններ եք մատուցում կամ կատարում եք աշխատանքներ, վաճառում եք ապրանքներ,
  • 1% – Եթե դուք գործունեություն եք իրականացնում են ՏՏ ոլորտում:

Այս հարկային համակարգը վերաբերում է գրեթե բոլոր տեսակի եկամուտներին, և ֆրիլանսերները կարող են նաև նվազեցնել իրենց հարկվող գումարը, եթե ունեն բիզնեսի հետ կապված ծախսեր:

Ֆրիլանսերների մեծամասնության համար, հատկապես՝ ՏՏ ոլորտում, 1% հարկի դրույքաչափը Հայաստանը դարձնում է ֆրիլանսերների համար ամենահարմար վայրերից մեկը:

Կարևոր ժամկետներ, որոնք պետք է հիշել

📌 Նոր գրանված ԱՁ – Եթե նոր եք գրանցվում որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ), ապա հարկային համակարգի ընտրությունը (աշխատել շրջանառության հարկի համակարգում թե ԱԱՀ) պետք է կատարեք գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։

📌 Յուրաքանչյուր տարի – Շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև փետրվարի 20՝ ընթացիկ տարում Շրջանառության հարկ վճարող համարվելու համար։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ Ձեր տարեկան եկամուտը գերազանցում է 115 միլիոն դրամը

Եթե Ձեր տարեկան եկամուտը գերազանցում է 115 միլիոն դրամը, ապա ընթացիկ և հաջորդ տարում Դուք չեք կարողա համարվել շրջանառության հարկ վճարող և պետք է վճարեք՝

  • 0-20% ԱԱՀ (Ավելացված Արժեքի հարկ) եկամտից,
  • 23% Շահութահարկ՝ հարկվող շահույթից:

Այնուամենայնիվ, եթե Ձեր եկամուտը ստանում եք միայն արտերկրից, կարող եք անցնել ընհանուր հարկային համակարգի, որտեղ վճարում եք 0% ԱԱՀ՝ նվազեցնելով ձեր ընդհանուր հարկային բեռը:

Թեև ֆրիլանսերներից շատերը չեն գերազանցի այս շեմը, կարևոր է նկատի ունենալ, եթե Ձեր եկամուտները զգալիորեն աճեն:

Ի՞նչպես գրանցվել որպես Անհատ Ձեռնարկատեր

Եթե ցանկանում եք աշխատել օրինական հիմունքներով որպես ֆրիլանսեր, ապա պետք է գրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Բարեբախտաբար, գործընթացը արագ, մատչելի և պարզ է։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք Հայաստանում ԱՁ գրանցելու մասին։

Գործընթացը

  1. Այցելեք Պետական Ռեգիստրի գրասենյակ
    Հասցե
    : 49, 3-րդ կոմիտասի պողոտա, Երևան,
    Ժամանակ՝ մոտավորապես 1 ժամ,
    Ծախս՝ 3,000 ՀՀ դրամ (մեկանգամյա վճար)
  2. Ստորագրեք անհրաժեշտ փաստաթղթերը
  • Անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • Լրացրեք դիմում (ձևաթուղթը հասանելի է Պետռեգիստրում)
  1. Ստացեք Ձեր Գրանցման Քաղվածքը
    Դիմումն ընդունելուց հետո (սովորաբար՝ տեղում), Դուք կստանաք ձեր ԱՁ հաշվառման քաղվածքը։

Հատկանշական է, որ ֆրիլանսերները կարող են նաև բացել ԱՁ Հայփոստի գրանսենյակներում, ինչը դարձնում է գրանցումը ավելի հասանելի ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Ինչպե՞ս հայտարարագրել եկամուտները

Գրանցումից հետո Դուք պետք է հայտարարագրեք ձեր եկամուտները և վճարեք հարկերը։ Դուք կարող եք ստանալ վճարումներ հետևյալ միջոցներով՝

  • Բանկային հաշիվներ (Հայկական կամ միջազգային, ԱՁ կամ ֆիզիկական անձի)
  • PayPal և այլ առցանց վճարման հարթակներ

Իհարկե, եթե Դուք հայտարարագրեք ձեր եկամուտնեև և վճարեք անհրաժեշտ հարկերը, ապա կկատարեք Հայաստանի հարկային օրենքների պահանջները։

Սխալներ, որոնք հաճախ են իրականացնում ֆրիլանսերները և ինչպե՞ս խուսափել դրանցից

Freelancing-ը տալիս է ճկունություն, բայց նաև բերում է հարկային պարտավորություններ: Շատ ֆրիլանսերներ թույլ են տալիս պարզ սխալներ, որոնք կարող են հանգեցնել տուգանքների, գումարների կորստի կամ իրավական խնդիրների: Ահա Հայաստանում ամենատարածված հարկային խնդիրները և դրանցից խուսափելու եղանակները:

1. Ժամանակին չեն ներկայացնում «Շրջանառության հարկ վճարող համարվելու» վերաբերյալ դիմումը

Գրանցվելուց հետո Դուք պետք է ներկայացնեք «Շրջանառության հարկ վճարող համարվելու» վերաբերյալ դիմումը 20 օրվա ընթացքում: Եթե ​​դուք բաց թողնեք այս վերջնաժամկետը, ապա մինչև տարվա վերջ ստիպված եք աշխատել Ընհանուր հարկման համակարգում։

Ինչպե՞ս խուսափել դրանից. Նշեք Ձեր մոտ և ներկայացրեք Դիմումը գրանցվելուց անմիջապես հետո՝ ուշացումներից խուսափելու համար: Նաև հիշեք, որ ամեն տարի մինչև փետրվարի 20-ը պետք է ներկայացնեք «Շրջանառության հարկ վճարող համարվելու» վերաբերյալ դիմումը:

2. Եկամուտների թերհայտարարգրում կամ PayPal, Wise կամ Անձնական հաշիվներին ստացված միջոցների չհայտարարագրում

Որոշ ֆրիլանսերներ կարծում են, որ եթե վճարումներ են ստանում PayPal-ի, Wise-ի կամ իրենց անձնական բանկային հաշիվներին, նրանք պարտավոր չեն հաշվառել դրանք: Սա մեծ սխալ է. բոլոր եկամուտները պետք է հայտարարագրվեն, անկախ նրանից, թե ինչպես եք դրանք ստանում:

Ինչպե՞ս խուսափել դրանից. Պահեք մանրամասն հաշվարկ յուրաքանչյուր ստացված վճարման մասով և հաշվառեք դրանք ձեր հարկային հաշվետվություններում։

  1. Ծախսերի չհաշվարկելը և հարկային արտոնությունների կորուստը
    Շատ ֆրիլանսերներ մոռանում են, որ կարող են նվազեցնել բիզնես ծախսերը, ինչի պատճառով նրանք ավելի շատ հարկեր են վճարում, քան անհրաժեշտ է։ Եթե ծախսում եք գումար համակարգչային ծրագրերի, գրասենյակային պարագաների կամ աշխատանքի համար անհրաժեշտ այլ ծառայությունների վրա, կարող եք նվազեցնել հարկվող եկամուտը՝ հաշվառելով այդ ծախսերը։

Ինչպե՞ս խուսափել դրանից. Իրականացրեք մանրամասն հաշվառում Ձեր ծախսերի մասին և պահեք կտրոնները։ Բիզնես ծախսերի նվազեցումը կարող է նշանակալիորեն նվազեցնել հարկերը։

Ստացեք պրոֆեսիոնալ հարկային խորհրդատվություն Պրոֆին Քընսալթինգից

Հարկերը որպես ֆրիլանսեր հաշվարկելը և վճարելը կարող է ճնշող թվալ, հատկապես, եթե դուք ծանոթ չեք համակարգին: Թեև Հայաստանում ֆրիլանսերների հաշվառումը համեմատաբար պարզ է, սակայն սխալները դեռ կարող են հանգեցնել տուգանքների, տույժերի կամ ավելորդ սթրեսի: Ահա թե ինչու շատ ֆրիլանսերներ նախընտրում են աշխատել ֆինանսական խորհրդատուի հետ՝ հարկերի կառավարումը հեշտացնելու և առանց դժվարությունների:

Պրոֆինը մասնագիտացած է Հայաստանում ֆրիլանսերների հարկային խորհրդատվության ոլորտում և առաջարկում է մասնագետների աջակցություն ֆրիլանսերների համար։ Մենք կարող ենք օգնել ԱՁ գրանցման հարցում։ Մենք նաև իրականցնում ենք հարկային հաշվառում համաձայն ՀՀ Օրենսդրության՝ զերծ պահելով Ձեզ ավելորդ գլխացավանքներից և բարդություններից։ Հարկային հաշվառումը ներառում է հարկային հաշվարկների իրականացում, հաշվետվությունների հանձնում և օրենսդրական այլ պահանջների կիրառման ապահովում։

Եզրակացություն

Հայաստանում ֆրիլանսը ճկուն կարիերա կառուցելու հետաքրքիր միջոց է, բայց կարևոր է դրան վերաբերվել ինչպես իրական բիզնեսի: Պատշաճ գրանցումը և ֆրիլանսերի հարկային պարտավորությունների հաշվառումը ոչ միայն ձեզ զերծ է պահում իրավական խնդիրներից, այլ նաև դռներ է բացում ֆինանսական կայունության և մասնագիտական ​​աճի համար:

Հարկերը կարող են թվալ տհաճ, բայց դրանք պարզապես ֆրիլանսեր լինելու մի մասն են։ Արդյունավետ գիտելիքներ ունենալիս դրանք դառնում են կառավարելի, իսկ մասնագիտական օգնությամբ՝ ավելի հեշտ։ Եթե երբևէ զգաք, որ խճճվել եք գործընթացում, Պրոֆինը կարող է ուղեկցել Ձեզ ամեն քայլի ընթացքում՝ գրանցումից մինչև հարկային հաշվետվությունների ներկայացում։

Հարկերին լուրջ վերաբերվելով և ճիշտ կերպով կարգավորելով՝ Դուք ոչ միայն հետևում եք կանոններին, այլ նաև հիմք դնում երկարաժամկետ և հաջողակ ֆրիլանս կարիերայի համար Հայաստանում։

Բովանդակություն

© 2025 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից