Ինչպե՞ս է աշխատանքի ընդունման գործընթացը 2026 հունվարի մեկից. Էլեկտրոնային ստորագրության կիրառությունը

Ինչպե՞ս է աշխատանքի ընդունման գործընթացը 2026 հունվարի մեկից. Էլեկտրոնային ստորագրության կիրառությունը

Ինչպե՞ս է աշխատանքի ընդունման գործընթացը – Աշխատանքի ընդունումը 2026 հունվարի 1-ից դառնում է առավել կանխատեսելի․ բավարար չէ պարզապես ընտրել աշխատանքային պայմանագրի տեսակը, պետք է նաև ճիշտ գրանցել այն նոր թվային համակարգում: «Հետին ամսաթվով» պայմանագրեր կնքելու ժամանակն անցել է։

Սա կարևոր է, որովհետև պայմանագրի տեսակը ազդում է աշխատավարձի, աշխատանքային ժամերի, փորձաշրջանի, լուծարման պայմանների և տեսչական մարմնի ստուգումների ընթացքի վրա։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը (ԱՕ) շարունակում է մնալ հիմնական կանոնների աղբյուրը։

Եթե դուք նոր բացվող ընկերություն եք՝ Հայաստանի Հանրապետությունում թիմ հավաքելիս, ճիշտ հաշվառում վարելը առաջին իսկ օրից պաշտպանում է Ձեզ  խառնաշփոթ իրավիճակներից ու վեճերից։

Այս հոդվածը ներկայացնում է, թե ինչպես ընտրություն կատարել աշխատանքային ու քաղաքացիաիրավական պայմանագրերի միջև, ինչպես տարբերել անժամկետ ու որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերը, լրիվ դրույքի/կես դրույքի, հեռավար աշխատանքի, փորձաշրջանի, նոր թվային պայմանագրի կիրառման ու գրանցման ճիշտ ձևակերպումները, որպեսզի ձեր կամ ձեր աշխատակցի աշխատանքի ընդունման գործընթացը լինի օրինական:

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրեր (2026թ-ի հունվարի 1-ից)


«ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (2024-ի դեկտեմբերի 4-ին ընդունված, հոդված 2, մաս 1, կետեր 3 և 4), աշխատանքային հարաբերությունների ձևավորումը, փոփոխումը և դադարումը իրականացվում է բացառապես թվային համակարգով (Մասնավորապես՝ Mid, Co-sign համակարգերով Էկենգ թվային ստորագրություն): 2026-ի հունվարի 1-ից սկսած, այս կանոնը ամբողջությամբ պարտադիր է (հոդված 17, եզրափակիչ և անցումային դրույթներ):

Թվային ստորագրությունը և հարթակի աշխատանքը

Համակարգում աշխատանքը կատարվում է հետևյալ կերպ.

  • Գործատուն մուտք է գործում tax services համակարգ (https://file-online.taxservice.am) և ստեղծում աշխատանքային պայմանագիրը` էջի ձախ հատվածում գտնվող  «աշխատանքային պայմանագրեր» բաժնում։ Այս պայմանագրում պարտադիր լրացվող դաշտերն են` Պայմանագրի համարը, կնքման վայրը, կնքման ամսաթիվը, գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը, աշխատողի անուն, ազգանուն, հայրանուն, աշխատանքի հիմնական վայրը, աշխատանքն սկսելու տարեթիվ, ամիս, ամսաթիվ, պաշտոնի անվանումը, գործառույթները, աշխատավարձի չափը, աշխատավարձը որոշելու ձևը, պայմանագրի տեսակը/ժամկետը, աշխատաժամանակի ռեժիմը, շաբաթական տևողությունը, արձակուրդի տեսակը/տևողությունը, ծանուցումների եղանակը։
  • Պայմանագիրը ստորագրում է գործատուն՝ ID քարտով կամ բջջային էլեկտրոնային ստորագրությամբ (MiD)։
  • Պայմանագրում պարտադիր լրացվում է աշխատողի էլ. փոստի հասցեն, որին էլ որ ուղարկում է ծանուցում առ այն, որ նա ունի ստորագրման ենթակա աշխատանքային պայմանագիր։
  • ՀՀ քաղաքացիները մուտք են գործում համակարգ Ես եմ ազգային նույնականացման հարթակի միջոցով,  ստորագրում են Mobile-ID-ով կամ ԷԿԵՆԳ հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ՝ Co-sign ։
  • Պայմանագիրը օրիանական  է համարվում միայն երկու կողմերի թվային ստորագրությունից հետո։

 Ի լրացում այս ամենի՝ 1 տարի ժամկետ է տրվում նախկինում կնքված թղթային պայմանագրերը թվայնացնելու համար։

  Ի՞նչ է փոխվում

  • Աշխատանքի ընդունման ամբողջ գործընթացը դառնում է էլեկտրոնային։
  • Պետական մարմինները (ՊԵԿ, Աշխատանքի տեսչություն, Միգրացիոն ծառայություն) այսուհետ տեսնելու են բոլոր գրանցումները իրական ժամանակում։

Էլեկտրոնային ստորագրության ստացման կարգը

ՀՀ քաղաքացիների համար

ՀՀ քաղաքացիների համար գործում է MiD էլեկտրոնային ստորագրությունը, որը ակտիվանցելու համար՝

  • Անձը պետք է ունենա նույնականացման քարտ,
  • Բջջային հեռախոսակապի օպերատորից պետք է ակտիվացնի ծառայությունը:

Օտարերկրյա քաղաքացիների համար

  • Պետք է դիմեն «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերություն՝ ARX CoSign էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար: Պահանջվող փաստաթղթերը ներառում են.
  • Կացության քարտ կամ անձնագի
  • Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) վկայական:
  • 30,000 դրամի վճարման անդորրագիր՝ ստորագրությունն ակտիվացնելու համար: Էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցմամբ։ Փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել 15700-04596000500 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով « ՀԾՀ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։ )

Փաստաթղթերն ուղարկվում են Էկենգ կայքում առկա առցանց գործիքի միջոցով https://www.ekeng.am/hy/third_sub/cosign  

Դիմումի ընթացքը

Եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ Հայաստանում չէ, նա պետք է նախ գրանցվի հարկային մարմնում՝ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու համար, այնուհետև ստանա համակարգ մուտք գործելու տվյալները Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ), և միայն դրանից հետո դիմի ԷԿԵՆԳ: 

ՀՎՀՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է բացառապես Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։ 

Եթե օտարերկրյա քաղաքացին Հայաստանում չէ և ինքը չի կարող ներկայանալ հարկային մարմին՝ ՀՎՀՀ ստանալու համար, ապա դա հնարավոր է ստանալ նաև լիազոր անձի միջոցով։

Ինչպե՞ս է կատարվում

  • Օտարերկրյա քաղաքացին պետք է տրամադրի պատշաճ ձևակերպված և վավերացված լիազորագիր (որում հստակ նշված է ՀՎՀՀ ստանալու իրավունքը) իր լիազորված ներկայացուցչին։
  • ՊԵԿ-ում գրանցում է համապատասխան էլեկտրոնային փոստը:
  • էլեկտրոնային փոստին ՊԵԿ-ը ուղարկում է մուտքի հղում (Մուտքանունն ու Գաղտնաբառը ստեղծում է օգտվողը)

Այնուհետև առցանց եղանակով «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը https://www.ekeng.am/hy/third_sub/cosign 

  • Կացության քարտ կամ անձնագիր
  • ՀՎՀՀ տեղեկանք
  • Վճարման անդորրագիր

 1-2 աշխատանքային օրերի ընթացքում ԷԿԵՆԳ-ը ՊԵԿ-ին տրամադրած էլեկտրոնային փոստին ուղարկում է էլեկտրոնային ստորագրության.

  • ARX Cosign ծրագրի հղումը
  • Օգտանուն և մեկնարկային գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)

Ի՞նչ պայմանագրերով աշխատել ֆիզիկական անձանց հետ
 

ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են ֆիզիկական անձի կողմից աշխատանքի կատարաման ու ծառայությունների մատուցման դեպքերում կիրառվող պայմանագրերը: Որո՞նք են դրանք ու ինչպե՞ս տարանջատել:

Աշխատանքային Պայմանագրեր՝

  • Աշխատանքային պայմանագիրը կքնվում է ֆիզիկական անձի հետ, որտեղ հաշվառում են հստակ պարտականություններ, աշխատանքային ժամեր, ամսական կամ ժամային վարձատրություն, որը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձից:
  • Աշխատանքային պայմանագրերը կազմվում են ու հաշվառվում են բացառապես ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն և ՊԵԿ Էլեկտրոնային համակարգում,
  • Աշխատանքային պայմանագրում հաշվառվում է պայմանագիրը, աշխատանքային ժամերը, աշխատանքի հիմնական վայրը, աշխատակցի գործառույթները, ամենամյա արձակուրդները, ծանուցումների կարգը, որոնք արդեն դառնում են հասանելի ու հեշտ վերահսկելի իրական ժամանակում

Քաղաքացիաիրավական Պայմանագրեր՝

  • Ի տարբերություն աշխատանքային պայմանագրերի, քաղիրավական պայմանագրերը կնքվում են այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ու վարձատրվում է այդ ծառայությունների մատուցման արդյունքի համար:
  • Այս պայմանագրերի դեպքում կարևոր է հստակ սահմանել արդյունքը:
  • Սրա դեպքում գործատուն չի տալիս որևէ սոցիալական երաշխիքներ աշխատակցին (Օրինակ՝ ամենամյա նվազագույն աշխատավարձ):

Ինչո՞ւ դիմել մասնագետի

 «Պրոֆին» հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունը  ապահովում է աշխատանքային պայմանագրերի, քաղիրավական պայմանագրերի ժամանակին և ճշտգրիտ կազմումը, ստորագրումը, հաստատումը ու թվայնացում:  Ընկերությունը նախապես համաձայնեցնում է փաստաթղթերի օրինակները, տեսակները, կազմման, ստորագրման ու արխիվացման կարգերը: Դրա արդյունքում գործընթացները հաճախորդի համար դառնում են պարզ ու հասկանալի, վերահսկելի և զերծ օրենսդրական խախտումներից:

Ինչի՞ն ուշադրություն դարձնել պայմանագիր կնքելիս

Փորձաշրջանը հնարավորություն է տալիս գործատուին գնահատել աշխատակցի աշխատանքային որակները կամ հնարավորություն է տալիս աշխատակցին ուսումնասիրել աշխատանքային միջավայրը և որոշում կայացնել շարունակել աշխատանքը թե ոչ: Փորձաշրջան կարող է տևել մինչև 3 ամիս։

Աշխատակցի Իրավունքները Փորձաշրջանի Ընթացքում

Աշխատանքային օրենսդրության բոլոր իրավունքներն ու պարտականությունները գործում են (աշխատանքային պայմաններ, աշխատավարձ, արտոնություններ)։ Փորձաշրջանի ընթացքում աշխատանքից ազատումը պարզեցված է ու պահանջվում է գրավոր ծանուցում։

Աշխատանքից Ազատում Փորձաշրջանի Ժամանակ

Այն դեպքում, երբ գործատուն է սահմանել փորձաշրջան և փորձաշրջանի բացասական արդյունքներով որոշում է ազատել աշխատակցին, ապա ծանուցման ժամկետը 3 օր է,
Այն դեպքում, երբ աշխատողն է սահմանել փորձաշրջան և փորձաշրջանի բացասական արդյունքներով որոշում է ազատվել աշխատանքից, ապա ծանուցման ժամկետը 3 օր է,
Փորձաշրջանի մասին ավելին կարող եք գնտել այստեղ:

Ինչպե՞ս է Պրոֆինը օգնում այս գործընթացում

Աշխատանքային պայմանագրի թվայնացումը նոր մարտահրավեր է բիզնեսների համար, ու այդ գործընթացը հեշտ ու պարզ իրականացնելու համար պետք է դիմել մասնագետի: Պրոֆինը, լինելով հաշվապահական ընկերություն, լիարժեք տիրապետում է բոլոր գործընթացներին և պատրաստ է ժամ առաջ ներդնել բոլոր ջանքերը՝ գործընթացները կազմակերպելու համար:

Եզրակացություն


2026թ․ հունվարի 1-ից  բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է թվային ստեղծվեն, ստորագրվեն, փոփոխվեն ու լուծարվեն բացառապես ՊԵԿ էլեկտրոնային համակարգով։
Այս փոփոխությունները նոր բեռ են գործատուների համար ու ավելացնում են աշխատանքի ծավալները, քանի որ սեղմում են փաստաթղթերը կազմելու ժամկետները: Չնայած նրան, որ սա թվայնացնում է ամբողջ համակարգը, նաև սա ապահովում է լիակատար վերահսկողություն ՊԵԿ կողմից: 

Բովանդակություն

© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Մշակված է Beebrand.Agency-ի կողմից