Աշխատանքային պայմանագրերի Էլեկտրոնային ստորագրությունը արդեն դառնում է պարտադիր 2026 թվականի հունվարի 1-ից։ Սա նշանակում է, որ
Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչ փուլում է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ստորագրությունը, ինչպես է կատարվելու աշխատանքային պայմանագրերի լրացումը, գրանցումը, ստորագրումը՝ քայլ առ քայլ։ Սա թե գործատուների համար է, թե աշխատողների համար: Այս հոդվածում չենք անդրադառնում, ցավոք, ոչ ՀՀ քաղաքացի աշխատակիցների հետ էլեկտրոնային պայմանագրերի կնքման գործընթացին, քանի որ դեռ տեխնիկապես պարզ չէ։
Գործատուները աշխատանքային պայմանագրերը թվային կնքելու ու վավերացնելու համար պետք է ապահովեն անհրաժեշտ տեխնիկական պայմանները։ Կարևոր տեխնիկական պայմանը էլեկտրոնային ստորագրություն ունենալն է, սակայն, այս մասին ավելորդ է խոսել, քանի որ գործատուները կամ նրանց լիազորված անձինք (հաշվապահ, հաշվապահական ընկերություն) ունեն էլեկտրոնային ստորագրություն, քանի որ առանց դրա հնարավոր չի լրացնել ու հանձնել հաշվետվություններ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգում։
Քայլ 1.
Գործատուները աշխատանքային պայմանագրերը պատրաստում, խմբագրում ու էլեկտրոնային եղանակով ստորագրում են https://file-online.taxservice.am հարթակում։ Այս գործընթացը իրականացնելու համար ՊԵԿ-ը իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում ստեղծել է «Աշխատանքային պայմանագրեր» էջը։ Համոզվեք, որ էլեկտրոնային հարթակի լիազորի գրասենյակում Դուք ակտիվացրել եք այդ էջը դիտելու, խմբագրելու ու ստորագրելու լիազորություններ Ձեր օգտվողի համար համար:

Փոփոխություններն անելուց հետո Ձեր օգտվողի գրասենյակում արդեն կգտնեք «Աշխատանքային պայմանագիր» Էջը։
Քայլ 2.
Երբ արդեն ակտիվ է «Աշխատանքային պայմանագրեր» Էջը, կարող եք մուտք գործել ու այնտեղ կգտնեք մի քանի տեսակի փաստաթղթեր: Երբ ընտրում եք «Աշխատանքային պայմանագրեր» տեսակը, համակարգը Ձեզ կտանի նոր էջ, որտեղ կարող եք տեսնել Ձեր պայմանագրերը, անկախ նրանից դրանք գտնվում են խմբագրվող, հաստատված թե չեղարկված կարգավիճակում։

Այս էջում արդեն կարող եք ստեղծել նոր աշխատանքային պայմանագիր։ Եթե ստեղծեք մեկ աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդները կարող եք պատճենել ու խմբագրել՝ չփոխելով աշխատողների համար կիրառվող հիմանակ դրույթները։ Առաջիկայում նախատեսվում է ունենալ խմբային ներմուծման եղանակ։
Քայլ 3.
Նոր աշխատանքային պայմանագրերը կարող եք ստեղծվել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Լեզուն ընտրելուց հետո կբացվի նոր էջ ու այնտեղ կգտնեք աշխատանքային պայմանագրի լրացման կետերը: Երբ լրացնեք բոլոր անհրաժեշտ ու պարտադիր կետերը, կարող եք պահպանել աշխատանքային պայմանագիրը։
Այս եղանակով պայմանագրերը կնքելիս արդեն պարտադիր դաշտ է «էլ. Փոստ»-ի հասցե նշելը աշխատողի համար:
Պահպանելուց հետո այն կհայտնվի Աշխատանքային պայմանագրերի ցանկում ու կլինի «ստորագրման ենթակա» կարգավիճակում:
Քայլ 4.
Երբ արդեն ունեք պատրաստած աշխատանքային պայմանագրերը, կարող եք ստորագրել երկու եղանակով՝ ID քարտի ու Jsign PDF համակարգի միջոցով կամ MiD էլեկտրոնային ստորագրության միջոցով:

Աշխատանքային պայմանագիրը Ձեր կողմից ստորագրելուց հետո այն կուղարկվի աշխատողին՝ իր կողմից էլեկտրոնային ստորագրության համար։
Հարկ է նշել, որ էլեկտրոնային պայմանագիրը ստեղծելուց հետո միևնույնն է կարիք է առաջանալու լրացնել գրանցման հայտ, այն է. ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում լրացնել ձև 79. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ` Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների (Չնայած նրան, որ դա ինքնաշխատ պետք է լրացվի համար ՀՀ Կառավարության 410-Ն որոշման, առ 10.04.2025)։
Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ու գործատուի կողմից պետք է էլեկտրոնային եղանակով ստորագրվի մինչև Աշխատանքային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա նախորդող օրը։ ԵԹե աշխատողը չի ստորագրում սահմանված ժամկետում, ապա աշխատանքային պայմանագիրը ճանաչվում է անվավեր, ու պետք է ստեղծվի նորը՝ նոր ժամկետներով:
ՊԵԿ մասնագետները նշում են, որ շուտով կլինի նաև հին աշխատակիցների պայմանագրերը խմբային ներմուծելու հնարավորություն։
Հոդվածի հրապարակման օրվա դրությամբ առկա չէ տեխնիկական լուծում օտարերկրյա քաղաքացի աշխատակիցների համար: Աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային ստորագրման համար աշխատակիցը ստանում է նամակ իր Էլ. Փոստին ու ծանուցվում, որ ունի ստորագրման ենթակա աշխատանքային պայմանագիր։
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ստորագրության համար աշխատակիցը պետք է նախ տեխնիկապես պատրաստ լինի: Այսինքն՝ պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն։
Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի ստորագրութումը իրականացնում է https://self-portal.taxservice.am/sign-in/ համակարգում կամ Self-Portal բջջային հավելվածի միջոցով (Որը դեռ հասանելի չէ): Համակարգ մուտք գործելու համար պետք է անցնել նույնականացում «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից մեկով։

«Մուտք «Ես Եմ» համակարգի միջոցով» կոճակից հետո կբացվի նոր պատուհան ու համակարգը կպահանջի ընտրել ՝



Նույնականացումն անցնելուց հետո ու համակարգ մուտք գործելիս աշխատակիցը կտեսնի նոր՝ «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։

Տվյալ բաժին մուտք գործելիս աշխատակիցը պայմանագրերում կգտնի իր աշխատանքային պայմանագիրը ու կկարողանա ստորագրել այն ID քարտի ու Jsign PDF համակարգի միջոցով կամ MiD էլեկտրոնային ստորագրության միջոցով:

Աշխատանքային պայմանագիրը աշխատողի կողմից ստորագրելուց հետո այն կհամարվի երկկողմանի ստորագրված։
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ստորարագրությունը նոր մարտահրավեր է թե աշխատողների համար, թե գործատուների։ Հակիրճ քայլերի մասին.
Այս գործընթացը պահանջում է ուշադրություն ժամկետներին ու իրավական ճիշտ գիտելիքներ։ Եթե ունենաք հարցեր, մեր խորհուրդն է դիմել մասնագետների, ովքեր պատրաստ են օգնել Ձեզ ճիշտ ու արդյունավետ անցնել նոր օրենսդրական կարգավորումներին։ Պրոֆին հաշվապահական ընկերությունը ոչ միայն հաշվապահական ծառայություններ է մատուցում, այլ նաև տալիս է տեխնիկական լուծումներ ու ներդնում է արդյունավետ քայլեր հաշվապահական ու հարկային հաշվառման մեջ։
© 2026 . Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մշակված է Beebrand.Agency-ի կողմից