Աշխատանքի նկարագրություն՝
Պրոֆին ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Կադրային հաշվառման մասնագետի՝ իր հաշվապահական թիմին միանալու համար։ Լինելով առաջատար հաշվապահական և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը, Պրոֆին ՍՊԸ-ն առաջարկում է միանալ իր թիմին՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և նորանոր հաջողություններ գրանցելու։
Կազմակերպությունը դիտարկում է արդեն փորձ ունեցող մասնագետների և նախապատվությունը տալիս է տեսական գիտելիքներ ունեցող ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն պատրաստ մասնագետների։ Հեռահար աշխատանքի մոդելը չի դիտարկվում։
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատանքային պայմանագրերի կազմում
- Հրամանների և Համաձայնագրերի պատրաստում
- Տեղեկանքների տրամադրում ըստ պահանջի
- Տաբելների կազմում համաձայն աշխատաժամանակի
- Աշխատակիցների գրանցում հարկային համակարգում և հաշվառում ՀԾ Հաշվապահ 7 ծրագրում
- Աշխատակիցների հավելումների նշանակում և հաստատում ՀԾ Հաշվապահ 7 ծրագրում
- Կադրային փաստաթղթերի նոր ձևերի մշակում, հին ձևերի արդիականացում
Անհրաժեշտ հմտություններ
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն (կդիտվի որպես առավելություն)
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացությունը պարտադիր է
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն (կդիտվի որպես առավելություն)
- Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում (կդիտվի որպես առավելություն)
- Կադրային գործի իմացությունը պարտադիր է
- ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի իմացություն
- МS Office իմացությունը պարտադիր է
- Հայոց լեզվի և Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է
Պահանջվող թեկնածուի մակարդակը` Միջին մակարդակ
Աշխատավարձ` 250000 AMD — 500000 AMD Գրանցված
Լրացուցիչ տեղեկություն
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Մասնագիտական հմտություններ.
- ArmSoft հաշվապահական ծրագիր
- MS Word, Excel, Outlook
Անձնական հմտություններ
- Առաջնահերթությունները որոշելու կարողություն
- Գրավոր հաղորդակցության հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Խնդիրների լուծում
- Կոնֆլիկտի հարթում